Ալիևն ու Պուտինը թեյի սեղանի շուրջ
Ինչպես հայտնում է «Ազերթաջ»-ը՝ Բաքվում կայացել է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի նախագահին թեյի է հրավիրել: Թեյախմությունը տեղի է ունեցել Ալիևի տանը: Երկու երկրների նախագահները թեյի սեղանի շուրջ զրուցել են Բաքվում կայացած եռակողմ հանդիպման հաջող ավարտից:
