Միացյալ Նահանգներում նորածինը մահացել է Զիկա վիրուսի պատճառով
Նորածինը մահացել է Զիկա վիրուսի հետեւանքով ամերիկյան Թեքսասի նահանգում, հայտնել է Reuters գործակալությունը: Գործակալության տվյալներով, նորածնի մայրը հղիության ընթացքում ճանապարհորդել էր Լատինական Ամերիկայում եւ երեխան վարակ էր ձեռք բերել` գտնվելով մոր արգանդում:
