Թուրքիան մտադիր է պատասխանել ՌԴ պատժամիջոցներին
Կոմերսանտը տեղեկացնում է,որ Թուրքիան առաջին անգամ, հնարավոր է, պատասխանի ռուսական պատժամիջոցներն, որոնք սահմանվել են 2015 թվականի նոյեմբերին: Սահմանափակումները հարվածելու են մետալուրգիային:Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հակադեմպինգային ուսումնասիրություն է անցկացրել և պարզել, որ ռուսական մետաղագոծական ընկերությունները 13.66%-ի դեմպինգային մարժա են ստացել: Հաշվարկների հիման վրա փետրվարին Անկարան որոշում կկայացնի հակադեմպինգային տուրքերի վերաբերյալ:
