Հինգ փոքրիկներ, որոնք զրկված են հայրական գուրգուրանքից

Oգոստոսի 2-ն է:  Կիզիչ արևը ավելի տառապալի է դարձնում օրը:  Կարինը և ես  դժվար բայց կարեվոր այցելություններ ունենք: Առաջին կանգառը Արմենենց տունն է: Նա ունի երեք քնքուշ  աղջիկներ: Ամենակրտսերը 1.5 տարեկան է, չնայած գիտակցաբար չի ընկալում պահի տխրությունը, բայց բնազդը նրան այնուամենայնիվ հուշում է, որ ինչ որ մի բան այն չէ: Ավագ աղջիկը, 12 տարեկան , կանգնած է միջանցքում և ներս է մտնում միայն կարճ ժամանակով՝ փոքրիկին հանգստացնելու համար: Նա լսում է մեծահասակների խոսակցությունը պատի այն կողմից: Մենք բոլորս անհանգստացած ենք Արմենի համար: Մենք համակարծիք ենք, որ ապացույցները հստակ մատնանշում են ճիշտ հակառակը` նրա մտադրությունները և ակտիվ կոչը՝ հանգստությունն ու խաղաղությունը պահպանելու համար էին: Մենք բոլորս դիտել ենք տեսանյութերը մի քանի անգամ: Արմենի մայրը պատմում է, որ մեղադրանք ներկայացնելուց հետո, իրավապահները որդուն  թույլ են տվել վերադառնալ  տուն ընդամենը մի քանի ժամով` իրերը կարգի բերելու համար: Հեռանալիս նա գրկել է իր երեք աղջիկներին և ասել. «Ձեր հայրը գնում է բանտ, բայց նա վատ մարդ չէ, նա արել է այն, ինչը ճիշտ է»: Հուսով եմ որ  աղջիկները այս անգամ էլ անվերապահորեն հավատացել են հայրիկին: Դուրս գալուց ես գրկում եմ ավագ աղջկան և ասում. «Գիտե՞ս, ձեր հայրը լավ մարդ է ևվ  նա ուզում է ավելի լավ Հայաստան՝ բոլորիս համար»: Մեր հաջորդ կանգառը Էրեբունի ամրոցի մյուս կողմում է: Սա ծանոթ վայր է, քանի որ ես ծնվել եմ այս սարի հակառակ կողմում: Մենք կանգ ենք առնում սեփական տան դարպասների մոտ: Առաջին դուռը Դավիթի հորեղբոր տունն է և մեզ բարեհամբույր ձևով ուղղորդում են դեպի հաջորդ դուռը: Այստեղ մեզ սկզբում դիմավորում են Դավիթի ծնողները, որից հետ նրա գեղեցիկ կինը: Տարոնը համակարգչի մոտ է: Ծնված օրվանից նա իմ ամենասիրելին է, հավանաբար՝ նաև այն պատճառով, որ կրում է իմ որդիներից մեկի անունը: Չնայած Տարոնն ընդհամենը 8 տարեկան է,  նրա ուժեղ, առնական անհատականությունը առկայծում է ներսից: Նա հպարտանում է իր հորով և ուշի ուշի հետևում է իրադարձություններին՝ համացանցի միջոցով: Նրա կրտսեր եղբայրը լուռ է, նա զգում է, որ արտառոց ժամանակներ են: Նայում եմ Դավիթի մորը և հիշում  տեսանյութը`  Դավիթին անգիտակից  վիճակում կոպտորեն քարշ են տալիս չորս քողարկված ոստիկաններ: Մոր ձայնը զնգում է ականջիս մեջ.  « Ջուր բերեք….  երեխա եմ  ծնել, աշխարհ բերել ….»: Նա պատմում է  թե այդ խառնաշփոթի մեջ ինչպես է Դավիթը կանգ առել օգնելու մի երիտասարդ աղջկա, որի հագուստը բռնկվել էր խլացնող նռնակների կրակից այդ տխրահռչակ գիշերը: Նա մեղանչելով ընդունում է, որ ավելի շատ մտահոգված  էր Դավիթի համար: Ես արագ հանգստացնում եմ նրան` ասելով, որ ինքս հինգ երեխաների մայր եմ և լավ ծանոթ այդ զգացմունքին: Մեկնելիս, ես գրկախառնվում եմ Տարոնի հետ և փորձում մի քանի բառ ասել, որպեսզի նա իրեն ավելի լավ զգա: Երբ նստում ենք մեքենան, Կարինը և ես լուռ ենք: Սարսափելի զգացում է խեղդում մեզ: Հինգ փոքրիկներ, որոնք զրկված են հայրական գուրգուրանքից, և այս բոլորը  որովհետև  հրահանգվել է «քաղաքականապես այդպես է պետք»:  Մտքումս  Սիամանթոյի խոսքերն  են` « Ո՛վ մարդկային արդարություն, թո՜ղ ես ...»: ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ «Օրրան» բարեգործական ընկերության հիմնադիր

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am