Կհաղթահարի՞ աշխարհն ահաբեկչության սպառնալիքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին անվանել է սպառնալիք՝ այդ երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության ծրագրով: ԱՄՆ-ն նշվում է ի թիվս այլ գործոնների, որոնք պետք է սպառնալիք համարել Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Ըստ էության, նման բան տեղի է ունենում առաջին անգամ, ինչը վկայում է այն մասին, թե ինչ աստիճանի են վատթարացել Ռուսաստան – ԱՄՆ հարաբերությունները: Հիշեցնենք, որ «Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության ռազմավարության մասին» խորագրով փաստաթուղթը Պուտինը ստորագրել էր Ամանորի նախօրեին: Նույն ծրագրի 2009-ի տարբերակում ո՛ չ ԱՄՆ-ն, ո՛ չ ՆԱՏՕ-ն նշված չեն Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների շարքում: Մի կողմից, Ռուսաստանի նախագահի` որպես «խաղացող» դերի մեծացումը ենթադրում է, որ Արևմուտք-Ռուսաստան լարվածությունն ի վերջո կթուլանա, սակայն, կարծես, ՌԴ նախագահը նահանջի գնալու մտադրություն չունի: Մյուս կողմից Արևմուտքում լրջորեն քննարկումներ են ընթանում, որոնք կասկածի տակ են առնում ԱՄՆ-ի և ԵՄ-ի վճռականությունը: «2015-ին պարզ դարձավ, որ Արևմուտքի բազմադարյա գերիշխանությունն ավարտին է մոտենում», - The Telegraph-ում հրապարակված հոդվածում գրում է բրիտանացի լրագրող Քրիստոֆեր Բուքերը: «2015-ին ականատես եղանք իշխանության հազվագյուտ երկրաքաղաքական տեղաշարժի. ԱՄՆ և ԵՄ առաջնորդները նախկինում երբևէ այդքան թույլ կամ մտահոգված չեն եղել արտաքին տարատեսակ մարտահրավերների պատճառով, ինչպես այժմ», - գրում է բրիտանացի լրագրողը: Ինչպես նա ընդգծում է, Արևմուտքը չի կարողանում հաղթահարել փախստականների հոսքի և ոչ էլ ահաբեկչական սպառնալիքը խնդիրը Մերձավոր Արևելքում: «Արևմուտքի պատրանքները բախվում են իրականությանը, ինչպես այն դեպքում, երբ Ուկրաինան ԵՄ կամ ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու անմիտ կոչերը անխուսափելիորեն հրահրեցին Վլադիմիր Պուտինի պատասխանը, որի ֆոնին մենք անօգնական տեսք ունեինք», - գրել է բրիտանացին: Իսկապես, եվրոպացի առաջնորդները, բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար միջոցառումների կտրուկ ուժեղացման անհրաժեշտության մասին։ Բայց առայժմ դրանք միայն հայտարարություններ են... Իրենք, անգամ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները փաստում են, որ Շենգենյան համակարգը լուրջ ճգնաժամ է ապրում ու դա կապված է ինչպես Փարիզում ահաբեկչական ակտերի հետ, այնպես էլ միգրացիոն ճգնաժամի։ Իրականում որևէ մեկը չի կարողանում հստակ պատասխանել, թե կոնկրետ ինչ գործողություններ պետք է իրականացնել Եվրոպայում` հետագայում ահաբեկչությունները կանխելու համար: Կամ մեկ այլ կարևոր հարց` ինչու՞ այնպես ստացվեց, որ ահաբեկիչները «բույն դրեցին» Եվրոպայի սրտում, ո՞ւմ թողտվության ու անտարբերության պատճառով: Փարիզում նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչությունները որևէ մեկը չի բացառել, որ կարող էր իրականացվել: Այսօր էլ նոր ահաբեկչությունների հնարավորությունը չի կարող վստահ բացառել եվրոպական երկրի որևէ առաջնորդ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ի թիվ առաջին նպատակն է ԴԱԻՇ-ի զինյալների լիակատար ոչնչացում: ԱՄՆ-ը ԵՄ երկրներին կոչ է արել փոխել օրենքը, որպեսզի ձերբակալվեն ԴԱԻՇ-ին անդամագրվողները: ԱՄՆ արդարադատության նախարարությունը եվրոպական կառավարություններին առաջարկություն է հղել այն մասին, թե ինչպես կարելի է փոխել հակաահաբեկչական օրենսդրությունը, որպեսզի օրինականացվի ապագա գրոհայինների ձերբակալումը մինչ նրանց` ԴԱԻՇ-ի նման արմատական խմբավորումներում ներգրավվելը: Փաստաթղթում ասվում է, որ ԱՄՆ-ը կոչ է արել որպես հանցագործություն որակել ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո գտնվող շրջաններ մեկնելը կամ իշխանությունների կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին անդամակցելու փորձը. «ԱՄՆ-ում նման մոտեցումն ապացուցել է իր արդյունավետությունը օտարերկրյա գրոհայինների մեկնելուն հետևելու հարցում»: Մինչ Արևմուտքը վճռական քայլերի դիմի` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը հրապարակում է իր պրոպագանդիստական տեսանյութերը: Իսլամիստ ծայրահեղականների անվանած «սատանաների կոալիցիայում» են` Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Իսրայելը, սակայն ցուցակում հայտնվել են հակաահաբեկչական կոալիցիայի հետ կապ չունեցող Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիան և Հերցեգովինան, Շվեյցարիան և Մալթան: Ահաբեկչական կազմակերպությունն իրեն թշնամի է համարել ընդհանուր թվով 60 երկիր: Մետաքսյա Շալունց

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից Հայ զինվորը չի՛ պարտվել, մեր հրամանատարները չե´ն պարտվել, հայ ժողովուրդն այդ պատերազմում չի՛ նահանջել Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am