Վարուժան Ավետիսյանը կրկին կոչով դիմել է երիտասարդությանը

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը կրկին կոչով դիմել է երիտասարդությանը: Հիմանդիր խորհրդարանը ներկայացնում է Վարուժան Ավետիսյանի նամակը «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Նամակի վերջին տողը անընթեռնելի է, այդ պատճառով ներկայացրել են նաև այդ հատվածի լուսանկար-պատճենը: Ռուսաստանը, օտվելով նախագահական ընտրությունների պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվության նվազումից, հարմար պահ է ընտրել Մինսկի խմբում ավելի նախաձեռնող լինելու և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իրեն ձեռնտու միտումներ ձևավորելու համար: Զուգահեռաբար՝ Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու Հայաստանից Արցախի օտարման և մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը, քանի որ այն խարխլվել է «Սասնա Ծռեր» ազատագրական շարժման ազդեցությամբ: Բնականաբար, նշված խնդիրների լուծման համար էական է ռուսական գաղութատիրության շահերին սպասարկող հայաստանյան վարչակազմի արդյունավետ մասնակցությունը: Ուստի, Կրեմլը սույն թվականի օգոստոսի 10-ին այդ վարչակազմի ղեկավար և իր դրածո Սերժ Սարգսյանին Մոսկվա է կանչում՝ հաշվետվություն ստանալու և անհրաժեշտ հրահանգներ տալու նպատակով: Ըստ այդմ՝ վերստին մեծանում է պայմանավորված պատերազմի վտանգը, քանի որ Հայաստանի (Արցախը ներառյալ) քաղաքացիները և համայն հայությունը, բացի ապազգային կամ մոլորյալ չնչին փոքրամասնությունից, որդեգրել է ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ դիրքորոշումը: Տեղին է նշել, որ ռուսական փորձագիտական շրջանակները մեզ արդեն «զգուշացնում են», որ այս դիրքորոշումը հանգեցնելու է պատերազմի: Նման իրավիճակում գաղութային վարչակազմի և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հեռացումը դառնում է մեր ազգի և պետականության պահպանման առաջնահերթ հրամայական: Այդ հրամայականի հաշվառմամբ մեր ժողովրդին կոչ ենք անում. 1. Ուժերը կենտրոնացնել Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ վարչակազմի հեռացման և ժողովրդի վստահության կառավարության ձևավորման ուղղությամբ: 2. Նշված նպատակով հզորացնել «Սասնա Ծռեր» ազատագրական շարժումը՝ այն կառուցելով ընդհանուր սկզբունքների վրա հիմնված ցանցային ձևաչափով: 3. Ընթացիկ հեռանկարում հնարավորինս խափանել Արցախի օտարման և Հայաստանի գաղութացման ծրագիրը: 4. Ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու հայտ և ազատ կամքով գործընկերներ ընտրելու …. 08.օգոստոսի 2016թ. Վարդաշեն ՔԿՀ  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am