Թուրքիայի և ՌԴ միջև հարաբերությունների վերականգնումը հետևանքներ չի ունենա ՆԱՏՕ-ում. Գերմանիայի ԱԳՆ
Ստամբուլի և Մոսկվայի միջև հարաբերությունների ջերմացումը չի ազդի Հյուսիսատլանտյան դաշնությունում Թուրքիայի դերի վրա, վստահ են գերմանացի դիվանագետները: «Թուրքիան մշտական և կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի կառույցում»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Սավսան Չեբլին: Նրա խոսքով՝ Գերմանիայում չեն հավատում, որ «Թուրքիայի և ՌԴ միջև հարաբերությունների վերականգնումը հետևանքներ չի ունենա ՆԱՏՕ-ում անվտանգության առումով համագործակցության համար»: Երկու երկրների համար կարևոր է շարունակել հաղորդակցումը շրջանում սպառնացող իրավիճակի կապակցությամբ, նշել է Չեբլին: Բացի այդ, պաշտոնյան նշել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն չունի ոչ մի տեղեկություն այն մասին, որ Թուրքիայում հնարավոր է կիրառվել են բռնություններ ռազմական հեղաշրջման մասնակիցների հանդեպ:
