ՕՊԵԿ-ի երկրները Ալժիրում ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն

  ՕՊԵԿ-ի անդամ երկրները սեպտեմբերին Ալժիրում ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն Միջազգային էներգետիկ համաժողովի շրջանակում: Ըստ The Wall Street Journal-ի՝ այս մասին հայտարարել է ՕՊԵԿ-ի նախագահ, Քաթարի էներգետիկայի նախարար Մոհամմեդ ալ-Սադան: Gazeta-ի փոխանցմամբ՝ ՕՊԵԿ-ի երկրներն անհանգստացած են նավթի շուկայում գների անկմամբ եւ մշտապես բանակցում են՝ իրադրությունը կայունացնելու համար: Միաժամանակ, Ալ-Սադան դրական է գնահատում տարվա երկրորդ կեսին ոլորտում տիրող իրավիճակը, քանի որ հումքի ավելի մեծ պահանջարկ է ակնկալվում: «2016 թվականի երրորդ եւ չորրորդ եռամսյակներում նավթի հումքի ավելի բարձր պահանջարկի ակնկալիքները՝ պաշարների նվազման հետ մեկտեղ, փորձագետներին բերում են եզրահանգման, որ շուկայում տիրող այժմյան իրադրությունը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ նավթի գինը տարվա վերջին ամիսներին կաճի»,- հայտարարել է ՕՊԵԿ-ի ղեկավարը: Հիշեցնենք, որ Վիեննայում կայացած վերջին պաշտոնական հանդիպման ժամանակ ՕՊԵԿ-ի անդամները կրկին չկարողացան համաձայնության հասնել նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ, սակայն կազմակերպության նոր գլխավոր քարտուղար ընտրեցին:

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am