Ինչու է Բաքվում արտակարգ վայրէջք կատարել հնդկական օդանավը
Ինչպես հայտնում է Trend-ը, Air İndia ընկերությանը պատկանող Boeing Dreamliner (B-787) օդանավը, որտեղ 229 մարդ կար, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում , քանի որ ուղեւորներից մեկի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Օդանավը Լոնդոնից թռնում էր հնդկական Մումբա: Դրա հետեւանքով օդանավը, որը Լոնդոնից էր դուրս եկել ժամը 19:00-ին ու պետք է Մումբաի հասներ 04:00-ին, այնտեղ է ժամանել միայն 13:00-ին:
