Ռուսաստանի հեռահար ռմբակոծիչները Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին տեղեկացրել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ըստ տարածված հաղորդագրության` հարվածներն իրականացվել են Պալմիրայից դեպի հյուսիսարևմուտք ընկած տարածքում` Էս-Սուխնե և Արաք բնակավայրերին մոտ: Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչների ճամբարը, որտեղ պահվել է մեծ ծավալի զինամթերք:
Նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո բոլոր ինքնաթիռները վերադարձել են օդանավակայան: Վերջին անգամ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հեռահար ռմբակոծիչների կիրառման մասին տեղեկացրել էր հուլիսի 21-ին:
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը