Երևանի նոր ոստիկանապետի կենսագրությունը

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով Երևանի ոստիկանապետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը: Սարգիս Մարտիրոսյանը ծնվել է 1963 թ. փետրվարի 25-ին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում: 1983-1985 թթ. ծառայել է զինված ուժերում: 1986-1986 թթ. Ալթայի մարզի ՆԳ վարչության ընդունիչ-բաշխիչի միլիցիոներ: 1986-1990 թթ. ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցի ունկնդիր: 1990-1993 թթ. Երևան քաղաքի Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր: 1993-1996 թթ. Երևան քաղաքի Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ: 1996-1996 թթ. Երևան քաղաքի Արաբկիրի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ: 1996-1999 թթ. Երևան քաղաքի Էրեբունու ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ: 1999-2002 թթ. Երևան քաղաքի Շենգավիթի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ: 2002-2004 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: 2004-2007 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ: 2007-2010 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի պետ: 2010-2011 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ: 2011-2013 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետ: 2013-2014 թթ. ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ: 2014 թ. անձնական նախաձեռնությամբ ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից (երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ): 2015-2016 թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ: ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. մարտի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնին: Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: Ամուսնաց ած է, ունի երկու որդի: Օգոստոսի 8-ին ոստիկանապետի մեկ այլ հրամանագրով պաշտոնից ազատվել էր Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am