Իմ դեմ ուղղված մեղադրնքների հիմնավորումներն անհեթեթություններ են. Ա. Ենիգոմշյան

Այսօր մամուլի ասուլիս է հրավիրել  Ալեք Ենիգոմշյանը: Վերջինիս  խոսքով՝ քանի որ իր դեմ ուղղված մեղադրանքներն անօրինական էին, կա՛մ պետք է հիմնավորվեին, կա՛մ դատախազի այսօրվա որոշումը պետք է կայացվեր: «Իմ պաշտպանը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել և իմ ազատ արձակումը կապված է այդ բողոքների և այդ ընթացակարգային որոշումների անհիմն լինելու հետ», – նշեց Ենիգոմշյանը: Ենիգոմշյանը մանրամասնեց, որ մեղադրանքով երեք հիմնավորում է ներկայացվել՝ կայուն կապի պահպանում Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի հետ, երկրորդը՝ ընթացող խաղաղ հանգուցալուծման բանակցությունների մասին տեղեկացում ՊՊԾ գնդում գտնվողներին, երրորդ՝ անկարգությունների հրահրում, ինչպես նաև ոստիկանության շղթան ճեղքելու և մարդկանց ՊՊԾ գունդ ուղղելու փորձ: Ենիգոմշյանի խոսքով՝ երեք հիմնավորումներն էլ անհեթեթություններ են, որովհետև օբյեկտիվ տեղեկություններ փոխանցելու համար պետք է տարածքի քարտեզն իմանար, ասեր՝ որ փողոցից են մոտենում ոստիկանները, ինչն իր պարագայում հասկանալի է, որ լրիվ անհեթեթություն է և այդ պատճառով ծիծաղելի է: Բանակցությունների մասով տեղեկություններ փոխանցելը, նրա խոսքով, ևս անհեթեթություն է, որովհետև առաջին շաբաթվա ընթացքում ինքը բանագնացն էր, ինչը նշաանկում է, որ իր այդ գործառույթն ընդունելի էր պատկան մարմինների, «Սասնա ծռեր»- ի ու Ժիրայր Սեֆիլյանի կողմից: «Ինձ մեղադրում են մի բանի մեջ, որում պաշտոնապես ընդգրկված եմ», – ընդգծեց Ենիգոմշյանը:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am