Ալեք Ենիգոմշյանը մանրամասներ է ներկայացնում

«Եթե մեկ-երկու օր իրենց հաջողվեց կասեցնել ժողովրդի կազմակերպվածությունը, խնդիրներն այնքան խորն են, որ այլ ելք չկա, ժողովուրդը նորից պիտի դուրս գա պայքարի և անպայման, անխուսափելիորեն հասնի իր նպատակների իրականացմանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով ժամեր առաջ է ազատ արձակվել: Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից զենքերը վայր դնելուն՝ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ դա նրանց որոշումն է, ուրիշ ոչ ոք չէր կարող կայացնել այդ որոշումը, և ինքը հարգում է այն: «Իրենք, վստահաբար, պատճառներ ունեին այդ քայլին գնալու: Իրենք առաջին օրվանից զենքերը վայր չդրեցին: Իրենք երկրում ստեղծեցին դրական իմաստով այնպիսի վիճակ, որը չէր հաջողվել ստեղծել այս անցնող ամբողջ տարիների ընթացքում, այսինքն՝ ժողովրդի, համենայն դեպս, որակյալ թվով ժողովրդի մոտ այդ վախի զգացումը վերացնել: Եվ եթե իրենք առաջին, երկրորդ օրը զենքերը վայր դնեին, այդ իրավիճակը ստեղծված չէր, և նույնը չէր լինելու, ինչը մենք ունեցանք 2 շաբաթ, 15 օր անց, երբ իրենք զենքերը վայր դրեցին: Արդեն քաղաքական և համաժողովրդական առումով և համազգային առումով, հաշվի առնելով սփյուռքը, մենք գտնվում ենք լրիվ այլ վիճակում»:  Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Ժիրայր Սէֆիլյանի չկայացած հանդիպմանը՝ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ, երբ ինքը բանագնաց էր, հուլիսի 17-ի երեկոյան հանդիպել է ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցչի հետ, ԱԱԾ ներկայացուցչի հետ հանդիպել է Ժիրայր Սէֆիլյանին, ապա մտել է գնդի տարածք և հանդիպել «Սասնա ծռեր» խմբավորման տղաներին: «Այդ օրը Ժիրայր Սէֆիլյանը ներկայացրեց իր առաջարկությունը՝ մի խնդրի շուրջ պետք է բոլորը համակարծիք լինեն, որ հարցն արյունահեղությամբ չպետք է ավարտվի, երկրորդը՝ այս ամեն ինչից մեր երկիրը՝ Հայաստանը, շահեկան պետք է դուրս գա: Շահեկան դուրս գալը նշանակում է՝ թեկուզև մի պահ պայմանականորեն ընդունել, մի կողմ դնել Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը, որը դրել էին «Սասնա ծռերի» տղերքը, և Ժիրայր Սէֆիլյանի կողմից առաջարկություն էր՝ հանդիպել Սերժ Սարգսյանին և փորձել հանգել մեր երկրի վերաբերյալ և՛ արտաքին, հատկապես՝ Արցախի, և՛ ներքին շատ կոնկրետ, իսկական, որակական բարեփոխումների շուրջ ռեալ խոստումների, ոչ թե օդի մեջ նետված խոստումների և առաջին մեկ-երկու գործնական քայլերի: Ժիրայր Սէֆիլյանն ասել էր, որ, եթե երկրի համար նման դրական արդյունքներ լինեն կամ պատրաստակամություն, խոստում լինի, ինքը կփորձի տղաներին համոզել, որպեսզի իրենց ամենաառաջնային պահանջներից հրաժարվեն:  Նա նշեց, որ Վիտալի Բալասանյանը դրանից մի քանի օր անց հայտարարել է, որ, եթե տղաները զենքերը վայր դնեն և հանձնվեն, Սերժ Սարգսյանը պատրաստ կլինի ընդունել Ժիրայր Սէֆիլյանին և բացատրություններ տալ: Նա վստահություն հայտնեց, որ դա Վիտալի Բալասանյանի սուբյեկտիվ կարծիքը չէր, նրան ասվել էր, որ նման բան կլինի: Նրա խոսքով՝ սա հերթական սուտն է, ինչը ոչ ոքի չի զարմացնում:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am