Մանսուրյանն ու Ամիրխանյանը կարող են տեսակցել Աշոտ Պետրոսյանի հետ

Հատուկ քննչական ծառայությունը տվել է համաձայնություն, որպեսզի կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանն ու Ռոբերտ Ամիրխանյանը«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հանդիպեն «Սասնա ծռեր» խմբի անդամ, գեղանկարիչ, 5-րդ օրը հացադուլի մեջ գտնվող եւ դեղորայքից հրաժարված Աշոտ Պետրոսյանի հետ: «5 րոպե առաջ ինձ զանգահարեց քննչական խմբի ղեկավար պարոն Հակոբյանը եւ ասաց, որ թույլտվությունը կա: Ես հիմա գնում եմ ՀՔԾ՝ ստանալու այն: Այսօր ես կփորձեմ կապ հաստատել պարոն Ամիրխանյանի ու պարոն Մանսուրյանի հետ, եթե նրանց հարմար լինի՝ այսօր կկազմակերպենք այդ հանդիպումը»,- armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Արայիկ Պապիկյանը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը, ով ՊՊԾ գնդում հրազենային վիրավորում էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, ցանկություն էր հայտնել հանդիպել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի եւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Փաստաբան Պապիկյանը մեզ հայտնել էր, որ խոսել է կոմպոզիտորների հետ: Ամիրխանյանն ասել էր, որ պատրաստ է հանդիպել Աշոտ Պետրոսյանի հետ, սակայն Երեւանում չէ, կվերադառնա օգոստոսի 8-ին՝ այսօր: Տիգրան Մանսուրյանն էլ Պապիկյանի հետ հանդիպմանն ասել էր, որ պատրաստ է հենց այս պահին էլ հանդիպել Աշոտ Պետրոսյանի հետ, առավել եւս, եթե դրանից հետո նա պատրաստ է դադարեցնել հացադուլն ու դեղորայք ստանալ: Պապիկյանից հետաքրքվեցինք, թե երբ է տեսակցել Աշոտ Պետրոսյանի հետ, ինչպես է նա զգում իրեն: «Մեկ ժամ առաջ եմ եղել նրա մոտ, դեռ շարունակում էր հացադուլը: Իմ կարծիքով, ֆիզիկապես մի քիչ հյուծված էր, բայց ինքն ասում էր՝ ինձ բան չի լինի սոված մնալով: Իրականում՝ հարցն ավելի շատ բուժօգնությունն է, որից հրաժարումը հրազենային վնասվածք ունեցողի համար անթույլատրելի է»: Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am