Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արագածոտնում. մոտ 1300 բնակիչ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` օգոստոսի 8-ին, առավոտյան ժամը 08:30-ից Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի մեծ թվով բնակիչներ հավաքվել են Աշտարակ քաղաքի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Մուսալեռ» մասնաճյուղի «Աշտարակ» էլեկտրացանցի դիմաց: Բնակիչները արդարացիորեն բարձրաձայնում են որ նշված էլեկտրացանցի պատճառով 1 տարուց ավելի է՝ Մուղնի թաղամասը հայտնվել է «Սոդոմ և Գոմորի մեջ»: Էլեկտրաէներգիայի անջատումների ու տատանումների պատճառով թաղամասի բնակչության գրեթե մեծ մասը կրել է խոշոր չափի ֆինանսական վնասներ: Խոտանվել ու վառվել են մեծ թվով սառնարաններ, համակարգիչներ, էլեկտրատեխնիկա, էլ չենք ասում այն մասին, որ մարդկանց սննդամթերքը սառնարաններում հոսանքների տատանման պատճառով դարձել է թափելու ապրանք: Թաղամասում գործող խանութների տերերն էլ նույնպես մեծ վնասներ են կրել, քանի որ գնված ապրանքները, որոնք մինչև վաճառելը սառնարաններում էին պահում, դրանք էլ են դրաձել ոչ պիտանի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Նախկինում Էլեկտրաէներգիան սնուցվում էր Աշտարակ 3-րդ ուղղությունից, ինչից գոհ էինք, հետո չգիտես որ ծալապակասի ուղեղով անցավ, որոշեց վերացնի ու մեզ սնուցի 4-րդ գծից: Ու դրանից հետո լույսին կարոտ ենք: Անջատումները լինում են ամեն օր ու մի քանի ժամով: Մեր խնդրանքն ու պահանջը կայանում է նրանում, որ վերադառնանք նախկին Աշտարակ 3-րդ գծի ուղղությամբ, ինչից կրկնում ենք, շատ գոհ ենք եղել, իսկ հիմա հայտնվել ենք լույսին կարոտ քաղաքացու կարգավիճակում: Մենք չենք ուզում դիմել ծայրահեղ միջոցի, ճամապարհներ փակել, բողոքի ակցիաներ անել, մտածելով, որ գոնե այս անգամ քաղաքակիրթ ձևով կլուծեն խնդիրը, հակառակ դեպքում, մնում է՝ մեր ու մանուկ, ահել ու ջահել Երևան-Գյումրի, Երևան-Վանաձոր ճանապարհը փակենք ու հաստատ խնդիրը չլուծվելու դեպքում փակելու ենք»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am