Վրաստանում կզբաղվեն թոշակառուների զբաղվածության խնդրով
Ինչպես հայտնել է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանի կառավարությունն այժմ աշխատում է թոշակառուներին աշխատանքով ապահովելուն միտված «Կյանքը շարունակվում է» անվանումը կրող ծրագրի վրա,որը միտված է թոշակառուներին աշխատանքով ապահովելուն: Այն նախատեսում է հարկային արտոնություններ այն ընկերություններին, որոնք աշխատատեղ կառաջարկեն թոշակառուներին: «Սա ոչ մի պարագայում չի նշանակում թոշակների կամ սոցիալական արտոնությունների վերացում: Սա հավելյալ եկամուտ է, որպեսզի նրանք, ովքեր ունեն փորձ եւ ներուժ, կարողանան թեկուզ փոքր մասշտաբով այն իրացնել եւ փոխանցել երիտասարդ սերունդին», - հայտարարել է Կվիրիկաշվիլին: Վրաստանի վարչապետի խոսքով, ծրագրի վրա աշխատում են աշխատանքի, առողջապահության ու սոցիալական ապահովության նախարարությունը եւ ֆաինանսների նախարարությունը:
