Պավլիկ Մանուկյանի նամակը ՀՀ իշխանություններին

Պավլիկ Մանուկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Պավլիկ Մանուկյանի նամակը՝ հասցեագրված ՀՀ իշխանություններին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի Հանրապետության իշխանավորներին Դիմում ես ձեզ, որպես բանիմաց ու պետականությամբ մտահոգ մարդկանց, քանզի տարիներ շարունակ դուք ձեզ հենց այդպիսին եք ներկայացել։ Եթե այդպես է, ուրեմն մեր պայքարի նպատակը նույնն է. կերտել Հային վայել Հայոց պետություն։ Սակայն այդ ճանապարհին մեզ խոչընդոտում է հայաստանյան դրածո իշխանությունը, որն իր նյութեղեն կարիքները բավարարելու համար հանդգնում է արդեն վաճառասեղանին դնել մեր արյամբ ձեր բերված հողերը։ Դուք, որ պատգամավոր եք կամ նախարար, դատավոր եք կամ դատախազ, մարզպետ եք կամ դեսպան, երբևէ մտածե՞լ եք. որ արցախյան հողերը հանձնելուց հետո, մի օր էլ ձեր աթոռի տակի հողն են հանձնելու։ Մի՞թե դուք հավատում եք. որ փոխզիջում է լինելու, և ոչ թե զիջում, ու ազատագրված տարածքները հանձնելուց հետո ինչ որ ուժեր ապահովելու են մեր հայրենակիցների անվտանգությունը։ Մի՞թե ձեզ ոչինչ չի հուշում մեր ժողովրդի դառը պատմությունը՝ Կարսը, Շահումյանը, և մի՞թե դասեր չեք քաղել անցյայի սխալներից։ Գոնե գիտակցո՞ւմ եք. թե հողերը հանձնելուց հետո որքան է երկարելու Ղարաբաղի սահմանը, և որ այդքան խեղճ ու կրակ ընտանիքների երեխաներ չկան, որ սահման պահեն, ու թշնամին կարող է հասնել տաքուկ անկյուններում պատսպարված ձեր երեխաներին։ Լավ, դրանից հետո ո՞նց եք նախկինի պես փառաբանելու հայոց բանակը և հոտնկայս խմելու այդ հողերը հանձնողի կենացը։ Հասկացեք. ոչ Քյոնիքսբերգը. ոչ Դանցիգը, ոչ էլ Ստրասբուրգը այլևս հնարավոր չէ պատկերացնել Գերմանիայի կազմում, ոչ էլ Լվովը կամ Բրեստը՝ Լեհաստանի։ Դրանք բոլորն էլ պատերազմի արդյունքում ձեք բերված տարածքներ են։ Մենք էլ, որպես պատերազմում հաղթանակած երկիր, վերականգնել ենք պատմական արդարությունը։ Դուք մեզ քարկոծում եք իշխանության դեմ դուրս գալու համար առանց գիտակցելու, որ դա պայքար է վասն հայրենյաց, և եթե դուք մասն եք կազմում այս ժողովրդի, ուրեմն նաև հանուն ձեզ ու ձեր երեխաների ապագայի։ Դուք, որ քաջալերում եք մեզ վրա կրակողներին ու մեզ բանտարկողներին և կարծում եք. որ ենիչերիների հրոսակախմբի սվիններով ու պետական ահաբեկչությամբ կարելի է պահել այս անմեղսունակների համակարգը, չարաչար սխալվում եք. որովհետև չեք հասկանում, որ մենք ոգեղեն ենք. իսկ խաչվածին մահ չկա և վաղը Սասնա Ծուռ է դառնալու ողջ ազգը։ Դուք, որ սահմանադրություններ ու օրենքներ եք գրում ու փոխում, մեզնից լավ գիտեք, որ Հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությանը լոկ իրավաբանական հասկացություններ չեն. դրանց մեջ ներառվում են մարդ, տուն, ընտանիք, ցեղ, երկիր, պատիվ, արժանապատվություն, հավատ, հավատամք, երազանք ու էլի շատ արժեքավոր բաներ։ Մի՛ ոչնչացրեք այդ արժեքները։ Եթե դուք ձեզ հայ եք համարում, լսեք մեր զոհված քաջորդիների հոգիների խռովքը, ըմբոստացեք նրանց արյունը վաճառողների դեմ թեկուզ հանուն ձեր երեխաների հայ մնալու գաղափարի; Ուշքի եկեք, սթափվեք, վաղն ուշ է լինելու, դուք կամ ընդվզում եք երկիր հայրենին ուրացողի դեմ, պահանջում եք նրա հրաժարականը և մնում եք հայ, կամ ուրանում եք ազգը, ընկնում եք ձեր հովանավորի ոտքերը և վայելում կերակրատաշտից ձեզ բաժին հասած թերմացքը։ Գուցե, երբևէ, մեր ժողովուրդը ձեզ ների իրեն թալանելու և նվաստացնելու համար, բայց տարածքները հանձնելը չի ներվելու։ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ Պ. Մանուկյան 07.08.2016թ.

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am