Գլխավոր դատախազին փոխարինելու առեղծվածը. iravaban.net

Օգոստոսի 4-ին անսպասելի կերպով հրաժարական տվեց ՀՀ գլխավոր դատախազը:  ՀՀ դատախազության կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր. «Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: ՀՀ գլխավոր դատախազը Կոլեգիայի անդամներին տեղեկացրել է, որ առողջական խնդիրների պատճառով դիմել է ՀՀ նախագահին, խնդրելով ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ազատվելու վերաբերյալ իր դիմումը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նաև տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի կողմից դիմումն ընդունվել է և ինքը 04.08.2016թ.-ից վայր է դնում ՀՀ գլխավոր դատախազի իր լիազորությունները»: Նշենք, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածը սահմանում է Գլխավոր դատախազի լիազորությունների դադարեցումը, ըստ որի 1-ին մասի 2-րդ կետի Գլխավոր դատախազի լիազորությունները համարվում են դադարած, երբ` պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հանրապետության Նախագահին: Փաստացի ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականը տրվել և նրա լիազորությունները դադարել են օրենքով սահմանված կարգով: Վերոհիշյալ հաղորդագրությունը հրապարակվելուց հետո Իրավաբան.net-ը հարցում է կատարել ՀՀ դատախազություն պարզելու համար, թե ով է կատարելու ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները, որին ի պատասխան ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից ստացավ պաշտոնական գրություն, որում ասվում էր հետևյալը. «Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի վրա»: Անդրադառնալով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածին, պետք է նշենք, որ այն սահմանում է Գլխավոր դատախազի տեղակալի լիազորություները, որի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում է. «գլխավոր դատախազի ժամանակավոր բացակայության դեպքում նրա հրամանով փոխարինում է գլխավոր դատախազին: Նման հրամանի անհնարինության դեպքում գլխավոր դատախազին ժամանակավորապես փոխարինում է գլխավոր դատախազի` տարիքով ավագ տեղակալը»: ՀՀ դատախազության պաշտոնական գրությունից եզրակացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի վրա, իսկ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն պարտականությունների կատարումը ժամանակավորապես կարող էր միայն դրվել ՀՀ գլխավոր դատախազի հրամանով` նրա ժամանակավոր բացակայության դեպքում: Իսկ այս պարագայում Գլխավոր դատախազը ոչ թե ժամանակավորապես բացակայել է, այլ հրաժարական է տվել, ուստի ՀՀ դատախազությունը փաստացի չի ունեցել Գլխավոր դատախազ, որը կարող էր համապատասխան հրաման ստորագրել և իր պարտականությունները կատարման պարտականությունը ժամանակավորապես դրվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի վրա: Այս ամենը փաստում է, որ ՀՀ դատախազությունը փաստացի չի տիրապետել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներին, թույլ է տվել համապատասխան սխալ և թյուրիմացության մեջ գցել հանրությանը: Որոշակի ժամանակ անց ՀՀ դատախազությունը «Շտապ» հղումով հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր հետևյալը. «Հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հրանտի Հարությունյանը»: Մանրամասները՝ iravaban.net-ում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am