ԴԱԻՇ-ի զինյալները Էլ-Հուվեյջա քաղաքում ողջ-ողջ այրել են ավելի քան 50 իրաքցիների
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգի Էլ-Հուվեյջա քաղաքում հաշվեհարդար են տեսել ավելի քան 50 իրաքցի երիտասարդների հետ: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Al-Arabia հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ ԴԱԻՇ-ի զինյալները ողջ-ողջ այրել են 52 երիտասարդ մարդկանց: Իսլամիստները նրանց մեղադրել են այն բանում, որ նրանք «դրդել են իրենց ընտանիքներին փախչել քաղաքից», որը գտնվում է խմբավորման վերահսկողության տակ: Եվս չորս երիտասարդ իրաքցիներ նույն պատճառով գնդակահարվել են Էլ-Հուվեյջայի կենտրոնական հրապարակում: Իրաքյան Քիրքուք նահանգի հարավարևմտյան շրջանները, որտեղ գտնվում է Էլ-Հուվեյջա քաղաքը, ԴԱԻՇ-ի կողմից գրավվել են 2014թ.: Այդ ժամանակվանից սկսած՝ ծայրահեղականների հաշվեհարդարներից քաղաքից փախել են մոտ 150 հազար տեղացիներ:
