Շեֆը Պուտինն է. Die Zait

Երբ Ռուսաստանի նախագահը երկուշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում հանդիպի Թուրքիայի նախագահին, նրանցից մեկը նվաստացած կզգա իրեն: Դա կլինի էրդողանը, որն այս այցի համար կատարել է Պուտինի բոլոր նախապայմանները՝ պաշտոնապես ներողություն է խնդրել ռուսական ինքնաթիռի խոցման համար, ռուս օդաչուին սպանած թուրք ազգայնականին դատական գործընթաց է սպառնում, Թուրքիան Ռուսաստանին փոխհատուցում կտրամադրի: Սա ծնկի գալու պես բան է: Մինչ նրանց հանդիպումը պարզ կդառնա, թե նրանցից ով է շահել, և ով է պարտվել: Եվ կախված այն բանից, թե այդ այցելությունից հետո որքան կջերմանան նրանց հարաբերությունները, կընդարձակվի նաև պարտվածների թիվը, այդ թվում և Արևմուտքում: Անկասկած, այս ամենից գլխավոր շահողը Պուտինն է. Ռուսաստանը նկատելիորեն մեծացնում է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում. Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունի: Ռուսաստանը Թուրքիայում ավարտին կհասցնի ատոմակայանի կառուցումը, «Գազպրոմն» արդեն ցնծում է Սև ծովով անցնող նոր գազատարի՝ «Թուրքական հոսքի» համար, որով ավելի շատ սիբիրյան գազ կհասնի Թուրքիա, ինչպես նաև Հարավային Եվրոպա: «Թուրքական հոսքը» մրցակից կլինի Ադրբեջանից մատակարարվող գազին և, Գերհա՛րդ Շրյոդեր, ուշադիր, Բալթիկայում ծրագրված Հյուսիսային հոսքին: Թուրքական կողմից ուրախանալու առիթ ունեն գյուղմթերք արտադրողները. նրանք այժմ հնարավորություն ունեն նորից ռուսական շուկան գրավելու: Թուրքիան նորից կընդունի ռուս զբոսաշրջիկների մեծաքանակ խմբերը, իսկ թուրքական հատուկ ծառայությունները հույս ունեն ռուսական հետախուզությունից տվյալներ ստանալու ահաբեկիչ ջիհադիստների վերաբերյալ: Մեծ հաշվով, իրենց պարտված կարող են զգալ շատ սիրիացիներ: Ռուս վերլուծաբաններից շատերը համարում են, որ Պուտինը Էրդողանին գործարք կառաջարկի՝ եթե Թուրքիան դադարի աջակցել Ասադի ընդդիմադիրներին, ապա Մոսկվան, ի պատասխան, կդադարի աջակցել Սիրիայի քրդերին: Եթե Էրդողանը համաձայնի, ապա Հալեպի ճակատագիրը կլուծվի: Այդ դեպքում Սիրիայի քրդերը ստիպված կլինեն հույսը դնել ամերիկացիների վրա: Սակայն ԱՄՆ-ը ինքն է պարտված դուրս եկել ռուս-թուրքական մերձեցումից: ԱՄՆ-ին մնում է միայն հետևել, թե ինչպես է Պուտինը ընդլայնում իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Վատագույն կլինի այն, որ ԱՄՆ-ը կորցնի ՆԱՏՕ-ի իր վաղեմի գործընկերոջը՝ Թուրքիային, որը պաշտպանում է դաշինքի հարավային թևը, և որը զինված ուժերի քանակով ՆԱՏՕ-ում երկրորդ բանակն ունի: Ճիշտ է, դեռ բանը դրան չի հասել, սակայն Էրդողանը անընդհատ ավելի կոշտ արտահայտություններ է անում Արևմուտքի հասցեին, մեղադրում է ԱՄՆ-ին ռազմական հեղաշրջմանը աջակցելու համար: Արևմտյան շատ քաղաքական գործիչներ պատասխան ճիչերով են արձագանքում Էրդողանին, թեպետ լավագույն ռազմավարությունն այս դեպքում լռելը կլիներ: Էրդողանի պես մարդու սուր հռետորաբանությունը կարող է հանգեցնել անսպասելի գործողությունների՝ ԵՄ-ի հետ բանակցությունների ընդհատմանը և ՆԱՏՕ-ից դուրս գալուն, թեպետ թուրքերից շատերը հասկանում են, որ այդ պարագայում իրենք ամենապարտվածը կլինեն: Արևմուտքի հետ հարաբերությունների խզումը վերջ կդնի թուրքերից շատերի տածած հույսերին, որ ունեին քեմալ Աթաթուրքի ստեղծած հանրապետությունից հետո: Հենց միայն ԵՄ-ի հետ մաքսային միությունը ավելին է, քան տնտեսապես թույլ Ռուսաստանի առաջարկը. ԵՏՄ մտնում են նրանք, ովքեր ուրիշ ընտրություն չունեն, իսկ ահա ՆԱՏՕ-ին ոչինչ չի փոխարինի: Էրդողանը վազեց Պուտինի մոտ, և այդ հանդիպումից է կախված նրանց հետագա հարաբերությունները: Շեֆը Պուտինն է. եթե Էրդողանը իր հետևից այրի Արևմուտքին կապող բոլոր կամուրջները, ապա Պուտինը կհայտնվի բացարձակ հեգեմոնի դերում, իսկ եթե Էրդողանին հետաքրքրում է, թե ինչ է սպասվում իրեն, ապա կարող է հարցնել Հայաստանին և Ղազախստանին:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am