Սահմանադրության հանրաքվե՝ Թայլանդում
Թայլանդում օգոստոսի 7-ին նոր սահմանադրության հանրաքվեն է անցկացվելու՝ անկախ դրա արդյունքներից 2017 թվականին ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մասին զինվորական իշխանությունների խոստումների ֆոնին: 2007 թվականի Թայլանդի սահմանադրությունը, որը 2006 թվականի հեղաշրջումից հետո ստեղծվել է զինվորականների նշանակած սահմանադրական վեհաժողովի կողմից եւ ընդունվել համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, 2014 թվականի մայիսին չեղարկվել է ռազմական նոր հեղաշրջման հետեւանքով: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ մինչ այդ գործող 1997 թվականի սահմանադրությունը, որը երկրի պատմության մեջ ամենաժողովրդավարականն էր համարվում, ստեղծվել էր բնակչության հետ մեկամյա ուղղակի խորհրդակցությունների ընթացքում: Այն նպաստում էր քաղաքականություն խոշոր զանգվածային կուսակցությունների մուտքին, որոնց թիվն աստիճանաբար նվազագույնի հասավ:
