Սրանք ոչ դաս են քաղում, ոչ տալիս…

Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանությունից հետո, երբ այդ հանցագործությունն ուղղակի կապվում է ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հետ (թե դա Պերմյակովն է, կամ միայն Պերմյակովն է, չեմ հավատում բացարձակ, շատերը չեն հավատում, բայց դա ուրիշ խոսակցություն է) անցած 19 ամիսների ընթացքում տեղեկացել ենք, որ մեկ անգամ մի զինվորական այդ զորամասից հարբած դուռ էր ջարդում Գյումրու «Անի» թաղամասում, մինչ այդ մյուսին սպանված գտան Գյումրու հուշարձաններից մեկի տարածքում, երրորդը հարբած վթարի մեջ ընկավ Գյումրիում, չորրորդը փախել էր զորամասից՝ գտան Երեւանում քսան օր առաջ, հինգերորդը փախել էր զորամասից, գյուղացիները բռնեցին նրան Ոսկեհասկ գյուղում՝ հայ-թուրքական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Սրանք լուսաբանված եւ մեզ հայտնի դարձած դեպքերն են։ Ոչ ոք չգիտե, թե քանի ուրիշ իրավազանցություն ու զորամասերը զինված կամ անզեն ինքնակամ թողնելու դեպք է եղել իրականում։

Ուշադրություն դարձրեք. վերջին դեպքում սահմանագոտում հայտնված ռուս զինվորն ասել է «3-4 օր է հեռացել է զորամասից…», իսկ ՀՀ իշխանությունները տեղեկացված չեն եղել։ Պերմյակովի դեպքում, նա, ըստ գործի նյութերի, զորամասից հեռացել է գիշերը 2-3-ի սահմաններում, իսկ Վովա Գասպարյանը հարցազրույցում ասում է, թե ՀՀ իշխանություններին ռուսական կողմը զինվորի փախնելու մասին տեղեկացրել է առավոտյան ժամը 08:06-ին, երբ, փաստորեն շատ ուշ է եղել միացյալ որոնման համար։ Ինչ է նշանակում այս ամենը։ ՌԴ-ն եւ իր բազան շան տեղ չի դնում ՀՀ նոմինալ իշխանությանը։ ՀՀ իշխանությունը ազդեցիկ ջանք կամ որեւէ ջանք չի ներդնում  իր ռազմավարական դաշնակցին կարգուկանոնի եւ պատասխանատվության կոչելու համար։ Գյումրու քաղաքապետն ու ավագանին ոչ մի ջանք չեն ներդնում ՀՀ պետական իշխանությանը այս խնդիրները կարգավորել տալու եւ բազայի հրամկազմին կարգի հրավիրելու համար (2015 թվին երեք անգամ գյումրեցիների եւ ՀՀ մյուս քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու՝ Սերժ Սարգսյանին հղվելիք ուղերձի նախագիծ եմ տարել Գյումրու ավագանու նիստին, որոնք բացահայտ եւ քողարկված հանրապետականների ջանքերով եւ քաղաքապետի համաձայնությամբ արգելափակվել են եւ անգամ օրակարգ չեն մտցվել)։ Այս անպատասխանատու վարքի եւ քաղաքականության հետեւանքը կարող է անհամեմատ ողբերգական լինել, քան Ավետիսյանների սպանդը։ Իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ կործանարար Հայաստանի համար։ Սա մի քանի անգամ է ասվել։ Լևոն Բարսեղյանի գրառումը

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am