Կրակոց՝ Դիլիջանում. 45-ամյա տեգրը կրակել է եղբոր կնոջը

Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին Դիլիջանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել,որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջանի Շամախյան փողոցի 74 տուն, որտեղից որովայնի աջ մասում ստացած հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել նույն տան բնակչուհի, 37-ամյա Գայանե Կոխլիկյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշալույս Գևորգյանի և Հայաստանի քննչական կոիմտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Մի խումբ էլ Տավուշի մարզի ոստիկանապետի տեղակալ Կամո Ցուցուլյանի, Դիլիջանի ոստիկանապետ Վահե Ղազարյանի և Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի գլխավորությամբ մեկնել են Շամախյան փողոցի թիվ 74 տուն, որտեղ հայտնաբերել են արյան հետքեր: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Գ. Կոխլիկյանին իր մոտ եղած որսորդական հրացանով սպանելու դիտավորությամբ հրազենային վնասվածք է հասցրել հասցեի բնակիչ, 45-ամյա Վարդան Եսայանը, ով հետո իրեն պատկանող Volkswagen Vento մակնիշի 34 PM 998 համարանիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Էդիկ Կոստանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի հատկանիշով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Վ. Եսայանին հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև հրազենը, որով որ տեղի է ունեցել կրակոցը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Եսայանը վիրավորի տեգրն է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am