Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը որոշակի առումով վճռորոշ է լինելու ոչ միայն Հայաստանի պատվիրակության, այլև ընդհանուր առմամբ Հայաստանի արտաքին ողջ դիվանագիտության համար: ԵԽԽՎ-ում քննարկվելու է բրիտանացի պատվիրակ, այլևս քաղաքական թոշակառու , պրոադրբեջանական անթաքույց կողմնորոշում ունեցող Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցը, որի հեղինակն անգամ ջանք չթափեց այցելելու Լեռնային Ղարաբաղ ու տեղում ծանոթանալու իրավիճակի հետ: Ի դեպ, Ուոլթերը մինչ այդ էլ երբևէ Արցախում չի եղել: Երկրորդ զեկույցի հեղինակ Միլիցա Մարկովիչն է Բոսնիա և Հերցեգովինայից, ով ևս աչքի ընկավ նրանով, որ այդպես էլ չայցելեց Սարսանգի ջրամբար, թեև իր փաստաթուղթը նվիրված է հենց դրան: Ադրբեջանը, որ, ըստ էության, Սարսանգի ջրամբարի ջուրն է ուզում, տիկին Մարկովիչի թեթև ու կաշառված ձեռքով հեղինակել է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը, որն ընդունվելու դեպքում ԵԽԽՎ-ն, փաստացի, դատապարտելու է Հայաստանի իշխատություններին:  Փաստաթղթում ասված է. «Հայաստանի իշխանությունները պետք է դադարեն օգտագործել ջրային ռեսուրսները՝ որպես քաղաքական ազդեցության գործիք կամ ճնշման միջոց՝ ի շահ հակամարտության կողմերից միայն մեկի: Վեհաժողովը խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների և հայկական խորհրդարանական պատվիրակության համագործակցության պակասը այս զեկույցի նախապատրաստման ընթացքում: Վեհաժողովը անհամատեղելի է համարում նման վարքագիծը մի երկրի ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների հետ, որը Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ է»: Հասկանալի է, որ նման ձևակերպումները, որոնք պարունակում են երկու հակահայ զեկույցները, անընդունելի են Հայաստանի ու հայկական պատվիրակության համար: Բայց այսօր կերևա, թե որքանով արդյունավետ աշխատանք տարան ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները՝ անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից և ինչ տրամադրություններով կվերադառնան շաբաթվա վերջին Հայաստան:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am