20 տարում չի ձերբակալվել ու չի դատապարտվել ոչ մի վայրագ ոստիկան և ոչ մի վայրագ «գողական»

«Առավոտ» թերթը գրում է. «Զանգվածային անկարգությունների» պատմությունը անկախ Հայաստանում ունի առնվազն 20-ամյա պատմություն. Առաջին դեպքն արձանագրվել է 1996 թվականի սեպտեմբերի 25-ին: Դրանից առաջ էլ են եղել ընդդիմության զանգվածային ցույցեր (բնականաբար, նախագահի հրաժարականի պահանջով), բայց ցուցարարները չեն անցել որոշակի «կարմիր գիծ»: Հիշյալ օրը ցուցարարները տապալեցին Ազգային ժողովի ցանկապատը և դաժան ծեծի ենթարկեցին Ազգային ժողովի նախագահին և փոխնախագահին (դա, հավանաբար, առաջին «ազնիվ, ռոմանտիկ պոռթկումն» էր): Պատճառը կեղծված նախագահական ընտրություններն էին: Իշխանությունը ցուցարարների և ընդդիմության գործողությունները որակեց ոչ միայն որպես «զանգվածային անկարգություն», այլև շատ ավելի ծանր հոդվածով՝ որպես «պետական հեղաշրջման փորձ»: Գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը եկել էր Ազգային ժողով և մեկառմեկ միջնորդում էր այդ հոդվածով քրգործ հարուցել ընդդիմադիր պատգամավորների դեմ (հիշում եմ, թե ինչպիսի դժվարությամբ էր նա արտասանում «Զենյալվանդյան» ազգանունը): Այդ օրը Ազգային ժողովի նիստի ժամանակ իշխանամետ պատգամավորները, վրեժխնդրությունից ու ատելությունից հարբած, ծեծում էին ընդդիմադիր պատգամավորներին։ Բուն սեպտեմբերի 25-ին ոստիկանները, իսկ ավելի շատ՝ երկրապահները, «կռված տղերքը», որոնք արդեն այն ժամանակ ունեին անօրինական գործելու «արտոնագիր», օդ էին կրակում ցուցարարներին խորհրդարանի բակից հանելու համար՝ ենթադրում եմ, որ արցունքաբեր գազ մեր ոստիկանությանն այն ժամանակ չուներ: «Անկարգությունից» հետո բանտերը, օրենքի բազմաթիվ խախտումներով, լցվեցին ընդդիմադիր ակտիվիստներով, որոնք, ըստ հրապարակումների, խոշտանգվում էին՝ ճիշտ է, մի քանի ամսից ազատ արձակեցին։ Որոշ քաղաքական գործիչներ ժամանակավորապես անցել էին ընդհատակ։ Արևմուտքը խստորեն դատապարտեց մարդու իրավունքների խախտումները։ Ընդդիմությունն առայսօր չի դատապարտել հարձակումն Ազգային ժողովի և դրա ղեկավարների վրա, իշխանությունն առայսօր չի դատապարտել ցուցարարների և ակտիվիստների նկատմամբ ոչ համաչափ ուժի կիրառումը։ Գլխավոր խնդիրը ես, ճիշտն ասած, այստեղ եմ տեսնում՝ յուրայինի, համախոհի, քո համակրանքը վայելողի նկատմամբ դու պետք է նույնքան խիստ լինես, որքան քո «հակառակորդի»։ Եթե դու դատապարտում ես ոստիկանների և «առանց համազգեստի մարդկանց» վայրագությունները, ապա դու պետք է ընդունես, որ ՊՊԾ գնդի գրավումը և դրա հետ կապված գործողությունները նույնպես օրենքի կոպիտ խախտում էին, ինչպես և ոստիկանական պատնեշը ճեղքելու և «տղաների հետ միանալու» որոշ ցուցարարների փորձերը։ Միակողմանի ճշմարտություն ասելու դեպքում դու պաշտպանում ես ոչ թե որևէ սկզբունք, այլ քո թիմակիցներին։ Հանուն ճշմարտության, այնուամենայնիվ, նշեմ, որ սիմետրիա այդ գործողությունների մեջ չկա։ 20 տարվա ընթացքում ձերբակալվել և դատապարտվել են հարյուրավոր ընդդիմադիր ակտիվիստներ, բայց չի ձերբակալվել ու չի դատապարտվել ոչ մի վայրագ ոստիկան և ոչ մի վայրագ «գողական»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում Լուսանկարը՝  Photolure-ի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am