էդ որիդ որոշումն է՝ Հայաստանը վերածել Իսլամական պետության. Աշոտ Մանուչարյան

Երեւանի Ազատության հրապարակում մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբավորման աջակիցների հանրահավաքը: Հանրահավաքն սկսվեց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանի ելույթով: Նա իր խոսքում նշեց, որ իշխանությունները Ազատության հրապարակը «զրկել են մեր երեխաներից»: «Ես իմացա, որ երեկ երեկոյան նրանց բոլորին հավաքել տարել են ոստիկանություն: Ես ուզում եմ հարցնել օտար կառավարման տակ գտնվող Հայաստանի իշխող համակարգի գերագույն ներկայացուցիչ Սերժ Սարրգսյանին, ես ուզում եմ նրան հարցնել, ուղիղ եմ հարցնելու, երեւի այս հարցը ճիշտ կլիներ տալ այլ ձեւով, ճիշտ կլիներ տալ առանձին զրույցում եւ այլն եւ այլն, բայց այն իրավիճակը, որ ստեղծել է նաեւ եւ իր աշխատողները հնարավորություն չեն տալիս, որ այս հարցը հնչի առանձին, որովհետեւ այս հարցը պետք է լսի ողջ ժողովուրդը, որովհետեւ դա վերաբերվում է հայոց աշխարհին եւ ողջ ժողովրդին. էդ որիդ որոշումն է՝ Հայաստանը վերածել Իսլամական պետության»,- հարցրեց Աշոտ Մանուչարյանը եւ սկսեց հավաքվածներին բացատրել, թե ինչ է Իսլամական պետությունը: Այնուհետեւ նա առաջարկեց նշանակել ապստամբության օր, որը կայանալու է հետեւյալ կերպ. «Ժողովուրդը հավաքվում է Ազատության հրապարակում եւ հայտարարում է՝ ավարտված է արտաքին իշխանությունը, ես տերն եմ իմ երկրին»: Հավաքվածները ծափերով ողջունեցին այս նախաձեռնությունը: Նրա խոսքով՝ ապստամբության օը պետք է ավարտվի ժողովրդական վստահության կառավարության ձեւավորմամբ եւ նկատեց, որ հարց է առաջանում՝ ով է  ձեւավորելու այդ կառավարությունը: «Եթե Սերժ Սարգսյանը չի անում, ապա այս հրապարակը նրան կհրամցնի այդ կառավարությունը եւ Սերժ Սարգսյանին կենթարկի այդ կառավարության որոշումներին»,- ասաց նա: Աշոտ Մանուչարյանը երիտասարդներին առաջարկեց էլեկտորնային ցանցերով քննարկել այդ կառավարության կազմը, ծրագիրը: «Մենք պետք է գործենք, հապաղելու մի ակնթարթ էլ չկա: Այս հրապարակն ինչպես աշխատել է՝ պետք է աշխատի: Սերժ Սարգսյան, երեխաները վաղը պետք է այստեղ լինեն եւ կազմակերպեն այդ ամենը: Եթե ոչ, ուրեմն դու Իսլամական պետություն ստեղծողն ես Հայաստանում: Եվ երեխաներին այլեւս չկպնես: Դու խփեցիր մեր մտավորականությանը: Սա աններելի հարվածն էր, որովհետեւ մտավորականությունն այն հատվածն է, որը խոսում է տիեզերքի հետ, որի հոգին այդպիսին է»,- հայտարարեց Աշոտ Մանուչարյանը՝ նշելով մտավորականությունը եղել եւ մնալու երկրի պարծանքը, իսկ եթե մեկը սայթաքել է, ապա չպետք է նայել նրան:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am