«Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը դատի է տվել Slaq.am-ին

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am էլեկտրոնային լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը դատի է տվել Slaq.am կայքի խմբագրությանը՝ պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջով: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումն ընդունվել է հուլիսի 21-ին: Ինչպես տեղեկանում ենք «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am էլեկտրոնային լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի պաստասխանից, Slaq.am կայքը մեկ ամսվա մեջ ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի 3 գրառումներ է հրապարակել կայքում, խմբագիրը համարում է, որ դա ակնհայտ իր դեմ ուղղված նյութեր են: «Ակնհայտ ուղղորդված ձևով իմ` «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am էլեկտրոնային լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանիս մասին ակնհայտ սուտ ու զրպարտություն պարունակող վիրավորական նյութեր եք հրապարակել: Ընդ որում, դրանք հրապարակել եք ոչ ձեր անունից, այլ օգտվել եք Ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի գրառումներից: Հատկանշական է նաև այն հանգամանքն, որ slaq.am կայքը գրանցված է «Վիրտուալ -Մեդիա» ՍՊԸ-ի անվամբ, որի հիմնադիրն է հանդիսանում Մենուա Հարությունյանը: Միտումն ակնհայտ է. ՀՀ Պաշտպանության նախարարի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ slaq.am-ի սեփականատեր Մենուա Հարությունյանի հանդիպումից կարճ ժամանակ հետո «ֆեյսբուքում» ստեղծվել է կեղծ էջեր, որոնք «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրիս վարկաբեկելու, սևացնելով անհաջող փորձեր են անում` այդպիսով ձգտելով հասարակության կողմից բազմիցս քննադատության արժանացած ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և նրա կնոջը հաճոյանալ: Չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ շահագրգռվածություն կա, բայց աներկբա է, որ իմ անբասիր կենսագրությունը վարկաբեկելու փորձեր են արվում ինչպես այլ անհասցե կայքերին, այնպես էլ slaq.am-ի միջոցով: Անշուշտ, չի ստացվի, բայց լռելն էլ սխալ է, ուստի պարտավոր եք հրապարակել ներկայացված պատասխանը: Պետք է վերջ տալ ֆեյք էջերի հետևում թաքնված գործունեությանը: Պարզ, շիտակ աշխատեք, եթե կարող եք: Եթե ոչ, զբաղվեք այն գործով, որը ձեր համար ավելի հոգեհարազատ է, դուք անարգում, ապականում եք լրատվական դաշտը».- գրել է խմբագիրը, ի դեպ, Slaq.am-ին ուղղված այս պատասխանը հրապարակվել է հենց այդ կայքում՝ «դատողությունները թողնելով հանրությանը»: Ի դեպ, նշենք, որ պաշտպանության նախարարությանը եւս մեծ ֆեյք օգտատերերի բանակ է պահում, այնպես որ զարմանալի չէ, որ նախարարության հասցեին հնչող քննադատությունները նման «հիվանդագին» արձագանքներ են ստանում: Նյութի աղբյուրը ` hraparak.am

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am