Սելինա Դողանը Թուրքիայում բարձրացրել է փոքրամասնությունների անապահով զգալու հարցը

Ստամբուլից Ժողովրդա-հանրապետական կուսակցության ցուցակով ընտրված հայ կին պատգամավոր Սելինա Դողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում բարձրացրել է հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում առաջացած քաղաքական մթնոլորտում փոքրամասնությունների անապահով զգալու հարցը: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը։ Աղբյուրի համաձայն` Թուրքիայի խորհրդարանում եզդիների խնդիրների ուսումնասիրության վերաբերյալ առաջարկի քննարկումների շրջանակներում Սելինա Դողանը շեշտել է Թուրքիայում բոլոր փոքրամասնությունների խնդիրներին անդրադառնալու անհրաժեշտության մասին: Հայ կին պատգամավորը նաեւ նշել է, թե երբ այս երկրում հետզհետե նվազող որևէ փոքրամասնության խնդիր է բարձրաձայնվում, անմիջապես բարձրացվում են «Հո՞ղ են ուզում», «Փոխհատուցու՞մ են պահանջում» տիպի հարցեր: Սելինա Դողանը  հայտնել է, թե հասել է ժամանակը, որ եզդիների հետ մեկտեղ քննարկվեն նաև Թուրքիայում ապրող մյուս փոքրամասնությունների հարցերը, և ընդգծել, որ վերջիններս այստեղ ատելության թիրախ են դարձել: Դողանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ դրան արգելք լինելու համար փոփոխություններ են անհրաժեշտ ոչ միայն օրենքներում, այլ նաև` թուրք հասարակության մտայնության մեջ, ասել է. «Նախ եւ առաջ, մեր ելույթների նկատմամբ պետք է մենք` քաղաքական գործիչներս, ուշադիր լինենք: Այն դեպքում, երբ իշխանավորներն ասում են` «Կներեք արտահայտությանս համար` հայ», պատկերացրեք, թե ինչ կասի կամ կմտածի հասցեատեր զանգվածը…»: Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում եզդիների խնդիրների ուսումնասիրության վերաբերյալ առաջարկը մերժվել է «Արդարություն և զարգացում», ինչպես նաեւ` «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորների պատճառով: Առաջարկին կողմ են քվեարկել միայն «Ժողովրդահանրապետական» եւ  «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավորները:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am