Ոստիկանությունն է զանգվածային անկարգությունների կազմակերպիչը. Ա.Բախշյան

«Քաղաքական այսպիսի ռեպրեսիաներ Հայաստանում  չեմ  հիշում:  Կարող է` Սերժի ասածից հետո ինչ-որ բաներ իսկապես մոռացել եմ, բայց չեմ հիշում, որովհետև 2008թ. մարտի 1-ից հետո, որպես պատգամավոր, ես ցանկացած կալանավորվածի մոտ մտել եմ` որտեղ ուզում է լինի, որևէ խոչընդոտ չի եղել, փաստաբանները մտել են, դիտորդները մտել են, այսօր փակել են բոլոր դռները, մենք չենք կարողանում տեսնել: Փաստաբանը կասի, թե ինչ վիճակ է: Սա քաղաքական հետապնդման աննախադեպ աստիճան է Հայաստանում, որի արդյունքում, մասնավորապես, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը պարալիզացվել է: Մեր խմբակցությունը 5 անդամ ունի, որից 2-ը կալանավորված են: Մեր գործունեությանը խոչընդոտում է ՀՔԾ-ն, որի իրավունքը ես չգիտեմ` ունի՞, թե՞ չունի: Իհարկե, ավագանու անդամն անձեռնմխելիություն չունի, բայց այդ մարդիկ երևանցիների կողմից ընտրված մարդիկ են, պատահական մարդիկ չեն, քաղաքական գործիչներ են` գրագետ, խելացի, հայրենասեր: Բանտարկել եք, որ ի՞նչ: Իր նման հարցը տամ»,- Հայելի ակումբում լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը չի «Որքան ծանոթանում ենք  փաստաբանների հաղորդագրություններին, այնքան համոզվում ենք, որ սա քաղաքական հետապնդում է, մասնավորապես, «Ժառանգության» նկատմամբ:Զանգվածային անկարգության կազմակերպիչների որակում են տվել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ոստիկանությունն է զանգվածային անկարգությունների կազմակերպիչը:Որոշում պետք է կայացվի՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ինչպես նաև՝ ռեպրեսիաներին վերջ տալու համար »,- ասաց Անահիտ Բախշյան: «Մոռացե՞լ են` ինչ է գրված ՀՀ Սահմանադրության մեջ: Գրված է` ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, որտեղ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր տեսակետը արտահայտելու և ասելիքը ասելու: Ձևերն էլ ինքն է գտնում»,- հավելեց նա:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am