ՌԴ-ն կողմերին չի պարտադրի Ղարաբաղյան խնդրի լուծման բաղադրատոմսեր . Պուտին

Ռուսական RIA Novosti գործակալությունըհայտնում է,որ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին՝ Ադրբեջան մեկնելու նախօրեին, հարցազրույց է տվել ադրբեջանական «Ազեր Թաջ» պետական լրատվական գործակալությանը: Ռուսաստանը չի պատրաստվում Հայաստանին և Ադրբեջանին պարտադրել «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր, Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտության կողմերին առաջարկված ցանկացած տարբերակի»: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք ամենևին չենք փորձում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր: Կողմերն իրենք պետք է պայմանավորվեն` առանց արտաքին ճնշման, գտնեն փոխադարձ ընդունելի որոշումներ: Դա մեր ամուր դիրքորոշումն է»,- ասել է Պուտինը: Փոխզիջման հասնելը «նախատեսում է տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջև օպտիմալ հավասարակշռություն գտնել»: Մոսկվան իրեն ամբողջությամբ հաշիվ է տալիս, թե ինչ պատասխանատվություն է ընկած Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության ուսերին: «Կարգավորման վերջնական նպատակը պետք է լինի պայմանավորվածությունը, որի դեպքում կողմերից ոչ մեկը չի լինի ո՛չ հաղթող, ո՛չ պարտվող, զիջումները կլինեն փոխադարձ, կողմերից յուրաքանչյուրի համար օգուտները հասարակական կարծիքի համար կդառնան հասկանալի թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում: Իր հերթին՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կլինի բոլոր ներգրավված կողմերին` մյուս միջնորդների հետ միասին հանդես գալ՝ որպես կարգավորման երաշխավոր»,- ասել է Պուտինը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանին Ադրբեջանի և Հայաստանի հետ միավորում են խորը պատմական արմատները, հարաբերությունների ռազմավարական բնույթը, աշխարհագրորեն մոտ լինելը:  

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am