ինչու է Էրդողանը գրել Պուտինին
TRT հեռուստաալիքը հայտնում է,որ ռուս-թուրքական հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար, որտեղ այդ երկու երկրները վճռորոշ դեր ունեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: «Թուրքիայի և Ռուսաստանի միջև տեղի էր ունեցել ինքնաթիռի հետ կապված անցանկալի դեպքը, և դրա բացասական հետևանքները շարունակվում էին մոտ 8 ամիս: Այնուհետ մենք նամակ գրեցինք, առաջարկեցինք դադարեցնել այդ գործընթացը, քանի որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի համար: Այդ պատճառով տարածաշրջանի վճռորոշ երկու պետությունների միջև խզումը, նրանց հեռացումը ճիշտ չէ: Խնդիրն անհրաժեշտ է լուծել: Բացի այդ` մենք մեր ափոսոսանքն ենք հայտնել` կապված տեղի ունեցածի հետ և ստացել ենք դրական պատասխան»,- հայտարարել է Էրդողանը:
