Ոնց որ թե գրպանիցդ մի 100 դոլար ընկնի, երբ տունը ոչ մի կոպեկ փող չկա. Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը  կարեկցում է «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նա նշեց, թե չէր կարելի նման քայլի գնալ՝ առանց ուսումնասիրելու, թե ինչպես են իրականացնում հեղաշրջում: «Չարժեր ոչ մի բանի չհասնելու համար գնալ նման քայլի: Դա նույնն է, թե գրպանիցդ հարյուր դոլար ընկնի, իսկ դու այլ գումար չունենաս ապրելու: Հիմա հույս ունենանք, որ իշխանությունները կլինեն ավելի բարեսիրտ»,- «Հայելի» ակումբում  Ահարոն Ադիբեկյանը այսպիսի համեմատություն արեց: Հարցին՝ դուք «Սասնա ծռերի» արած զոհողությունը 100 դոլարի հե՞տ եք համեմատում՝ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Խելոքը սովորում է ուրիշների սխալի վրա, հիմարը՝ իր սխալի վրա, բութը՝ ոչ իր, ոչ ուրիշի սխալի վրա: Եթե նրանք գոնե ուսումնասիրեին, թե հեղաշրջումները ոնց են իրականացվում ավանդապաշտ նորաստեղծ երկրներում, նրանք ուրիշների սխալի վրա կարող է ճիշտ լուծումներ գտնեին: Նրանց IQ-ն բավականին ցածր է եղել, մանկամտության հիման վրա ինչ-որ պատկերավոր ճանապարհ են ընտրել ու դրանով եկել են այն արդյունքի, ինչ ունեն: Կարելի է հեղաշրջման գնալ, ժողովրդի ցասումը բարձրացնել, բայց դրա օբյեկտիվ մեխանիզմներ գոյություն ունեն: Դա մի րոպեում չի արվում»: Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ընդդիմությունը ՀՀ-ում պառակտված է. «Մի-երկու ամիս քննությունը կգնա, ձմեռը կգա, դատավարությունը կիրականացվի, իսկ ձմռանը հանրահավաքները թույլ ու աղոտ են, ուրեմն այդ ալիքը կգնա, կես տարի հետո մենք կմոռանանք էս ամեն ինչը ու կապրենք մեր խնդիրներով»:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am