Անվերջ հերոսներ, կիսաստվածներ փնտրելու ցանկությունը թույլ չի տալիս տեսնել մարդուն

Սոցցանցում Արթուր Սարգսյանին հերոս են համարում։ Հերոսներ են համարում «Սասնա ծռեր» խմբի անդամներին ու անգամ հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանին։ Մարդկանց «հերոս» դարձնելով, ըստ իս, նսեմացվում են նրանց այնքան պարզ, մարդկայնորեն հասկանալի քայլերը։ Հերոսներ են համարվում, որպես կանոն, պատերազմի մասնակիցները, սահմանին կանգնած զինվորները։ Եթե նկատել եք, նրանց մասին փաստագրական ֆիլմերում, ռեպորտաժներում տեքստերը կարծես գրած լինեն ՀՀ ոստիկանության «02» հաղորդաշարի խմբագիրները։ Կադրում զինվորներ են՝ տխուր, մտամոլոր հայացքներով, իսկ կադրից դուրս ձայնը նրանց աչքերում բացառապես հերոսականություն ու հակառակորդին հաղթելու վճռականություն է տեսնում։ Զինվորները ծխում են, իսկ կադրից դուրս ձայնը վստահ է, որ նրանց ծխախոտի ծուխը հասնում է երկինք՝ ազդարարելու, որ հաղթելու են։ Անվերջ հերոսներ, կիսաստվածներ փնտրելու ցանկությունը թույլ չի տալիս տեսնել մարդուն վախեցած, մոլորված, իրեն կորցրած, մահից մահու չափ վախեցող։ Դաստին Հոֆմանի հերոսը՝ «Հերոսը» ֆիլմում, մանր գրպանահատ է, աննկատ, փոքր մի մարդ։ Պատահաբար հայտնվելով վթարված ինքնաթիռի մոտ՝ նա փրկում է բազմաթիվ ուղեւորների կյանքը։ Դա անում է անգամ անգիտակցաբար, բնազդով, առանց իր արածի մեջ հերոսություն տեսնելու։ Ու աննկատ հեռանում, ինչպես հեռանում էր իր հերթական գողությունից հետո։ Բոլորը փնտրում են նրան, խոստանում մեկ միլիոն դոլար պարգեւ այդ հերոսին, որը, հերոսության կանոններով, պետք է լիներ հաղթանդամ, ունենար Շվարցենեգերի մկաններից, պերճախոս ներկայացներ, թե ինչը ստիպեց իրեն՝ փրկել բազմաթիվ կյանքեր։ Ինձ թույլ եմ տալիս կարծել, որ Արթուր Սարգսյանին, ազատամարտիկներին ու սահմանին կանգնած զինվորներին հերոսացման դափնիներն ամենեւին հարկավոր չեն։ Նրանք, թերեւս, ավելին են, քան հերոսը, նրանք սովորական մարդիկ են։ Ենթադրում եմ՝ ամենաբարդը թե՛ պատերազմի ժամանակ, եւ թե՛ խաղաղ կյանքում, ՄԱՐԴ մնալն է: Իսկ դա չափազանց դժվար է։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am