Առաջիկայում կարող են նոր աղմկոտ փոփոխություններ լինել

Երեկ հայ հասարակությունը շունչը պահած հետեւում էր կեսօրից սկսված պաշտոնանկություններին: Նախ անսպասելիորեն հրաժարական տվեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, այնուհետեւ ԱԱԾ պետի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը: Ընթացքում պաշտոնանկ արվեց նաեւ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը:
Դեռեւս գարնանը խոսակցություններ կային, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է գլոբալ փոփոխություններ իրականացնել կառավարությունում, պաշտոնանկ անել անգամ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, բայց ապրիլյան պատերազմը կանխեց դա: Իսկ վերջին իրադարձությունները որոշակի փոփոխությունների համար հարմար պահ ապահովեցին, հատկապես որ թե՛ «Սասնա ծռեր» խումբն ու Հիմնադիր խորհրդարանը, թե այդ օրերին հրապարակ ելած հասարակությունը փոփոխություններ էին պահանջում: Իսկ երեկ այս պաշտոնանկություններից հետո արդեն  խոսակցություններ էին շրջանառվում, որ առաջիկայում եւս նման աղմկոտ պաշտոնանկություններ կլինեն: Հատկապես որ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ ունեցած ելույթում հայտարարել էր, թե նպատակ ունեն ձեւավորելու ազգային համաձայնության կառավարություն: Բացի այդ, իշխանությունները 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նման փոփոխություններով ցանկանում են դրական սպասումներ առաջացնել, բարեփոխումներին ուղղված քայլեր ձեռնարկել, որ գարնանը ընտրողների քվեներն ակնկալելիս մեծ դժվարություններ չունենան: Հնարավո՞ր է իշխանական բուրգում այլ աղմկոտ փոփոխություններ լինեն: «Ընդհանուր առմամբ բոլոր այդ փոփոխությունները, որոնք տեղի են ունենալու մեր երկրում, պայմանավորված կլինեն նախագահի այս տարվա փետրվարի 12-ի ելույթի տրամաբանությամբ (սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում բարեփոխումներ անելու թեմայով.-հեղ.): Որեւէ իրադարձություն այս փոփոխությունների վրա կարող է ունենալ արագացնող կամ դանդաղեցնող ազդեցություն»,- ասաց Սամվել Նիկոյանը՝ միաժամանակ հերքելով, որ կարող է կառավարություն փոխվել:   Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am