Արդյո՞ք ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը դրական կազդի Հայաստանի վրա (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Թեեւ Թուրքիան դեպի միապետության ճանապարհին է, ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը ձեռնտու է Հայաստանին, համոզված է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը. «Դա կարող է օգտակար լինել Հայաստանի համար, քանի որ եթե Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը նույն կողմի վրա հայտնվեն, դա կարող է բերել տարածաշրջանային վերադասավորությունների»: Ռուբինի խոսքով, նման վերադասավորումներից Հայաստանը կարող է ակնկալել առաջին հերթին ոչ թե քաղաքական, այլ՝ տնտեսական օգուտներ. «Չնայած տնտեսական խնդիրներին, Հայաստանը շարունակում է ռազմավարական կարեւոր տեղ գրավել եւ խելացի գործելու դեպքում Հայաստանի իշխանությունը կարող է երկրի համար օգուտ քաղել»: Վերլուծաբանի այս կարծիքը կիսում է ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը. «Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ լարված հարաբերությունները երեւի թե ծառայում էին հօգուտ Ադրբեջանի եւ Վրաստանի»: Նախկին դիվանագետի խոսքով, բարելավելով հարաբերությունները Անկարայի հետ, Մոսկվայի ձեռքերը տարածաշրջանում կրկին ազատվում են եւ այն կարող է ավելի հաստատակամ եւ կոշտ քաղաքականություն անցկացնել Բաքվի եւ Թբիլիսիի նկատմամբ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Հերբսթը նշեց, որ տեսնում է դրանց բարելավման հնարավորություն եւ նույնիսկ՝ սահմանների բացում. «Էրդողանի համար նման քայլը թույլ կտար գոնե մասամբ ազատվել քննադատությունից, որը հնչում է նրա հասցեին Եվրոպայից եւ Միացյալ Նահանգներից»: Սակայն, ավելացնում է Ջոն Հերբսթը, որեւէ երաշխիք դրա համար չկա. «Էրդողանին հաջողվում է կարծիքը փոխել առանց որեւէ բացահայտ պատճառի եւ անսպասելի արագ»: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դիտարկում է ավելի լայն համատեքստում. «Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ ցանկացած քայլ արվում է Լեռնային Ղարաբաղի կարգավորման առաջընթացի համատեքստում: Այս երկու հարցերը միմյանց հետ ուղղակի կապված չեն, սակայն առաջընթացը մեկում կարող է եւ պետք է առաջընթաց ապահովի մյուս հարցում»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am