Հրաժարականը տեղի է ունեցել հիմա, որով և փորձ է արվելու քողարկել իրական պատճառը՝ չարաշահումներ

«Երեկ տեղի ունեցած մի քանի պաշտոնանկությունների շարքում, անշուշտ, առանձնանում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի դիմումը: Եթե ՀՀ ոստիկանության կամ Ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը ամբողջությամբ կարելի է տեղավորել վերջին իրադարձությունների շրջանակում, ապա գլխավոր դատախազի հրաժարականը այդ շրջանակից, ըստ էության, դուրս է: Դատախազությունը, ի տարբերություն ոստիկանության կամ ԱԱԾ-ի, առանցքային դերակատարում այս փուլում չուներ, եւ ակներեւ թերացումներ, սխալ գործողություններ կամ անգործություն գտնելը դժվար է, եթե ոչ անհնար: Ու այս ֆոնին Գլխավոր դատախազի հրաժարականը, մեղմ ասած, ուշագրավ է: Պաշտոնապես իր հրաժարականը Գեւորգ Կոստանյանը պատճառաբանել է առողջական խնդիրներով, ինչը գոնե իր շրջապատում հիմնավոր չի թվում: Նրա առողջական վիճակում վերջին շրջանում որեւէ փոփոխություն չի եղել: Հենց նրա շրջապատից մեզ հասած տեղեկություններով, Կոստանյանի հրաժարականն ունի բոլորովին այլ, նույնիսկ անսպասելի հիմք: Խնդիրն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ապրանքներ մատակարարող բազմաթիվ ընկերությունների մեջ առնվազն երեքը սերտորեն փոխկապակցված են Գեւորգ Կոստանյանի եւ նրա հարազատների հետ: Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ մատակարարումների ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում, ըստ մեզ հասած տեղեկությունների, պարզվել է, որ այդ երեք ընկերությունների մատակարարումներն իրականացվել են խոշոր չարաշահումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ընկերությունները զբաղված են եղել սննդամթերքի մատակարարմամբ, հիմնականում մսամթերքներ, պահածոներ եւ մակարոնեղեն: Չարաշահումներից բացի այդ ընկերությունները չեն իրականացրել նման մատակարարումների համար ընդունված հմապատասխան «ստվերային մուծումները»: Այնպես, որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Կոստանյանի հրաժարականի հիմնական պատճառը հենց սա է: Եթե չլինեին ՊՊԾ գնդի շուրջ հայտնի իրադարձությունները, Կոստանյանը պետք է հրաժարական տար ավելի ուշ, սակայն օգտագործելով պահը, հրաժարականը տեղի է ունեցել հիմա, որով եւ փորձ է արվելու քողարկել իրական պատճառը՝ չարաշահումները ՊՆ-ին իրականացվող մատակարարումների ընթացքում: Թե խոսքը որ ընկերությունների մասին է եւ ինչ ծավալի չարաշահումներ են եղել, թերեւս դժվար թե բացահայտվեն առաջիկայում, քանի որ ՊՆ-ի համար կատարվող գնումների մանրամասները համարվում են պետական գաղտնի»: «Հայկական ժամանակ» Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am