Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հայտարարությունը

Հարգելի լրագրողներ, ընկերներ և գործընկերներ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ, հրազենային ծանր վիրավորում ստացած Արմեն Լամբարյանի մայրը՝ Փիրուզե Լամբարյանը, դեռևս 31.07.2016 թ-ին դիմել է ինձ՝ իր որդուն իրավաբանական օգնություն ցույց տալու և նրա պաշտպանությունը ստանձնելու խնդրանքով: Ես, որպես փաստաբան, անմիջապես այդ մասին տեղյակ եմ պահել վարույթն իրականացնող մարմնին, սկզբում ԱԱԾ քննչական վարչությանը, իսկ հետո ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշոնեական հանցագործությունների քննության վարչության պետ, քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանին: Անձամբ մի քանի անգամ հեռախոսազրույցներ եմ ունեցել քննչական խմբի ղեկավարի հետ: Դիմումը ուղարկվել է ԱԱԾ և այնուհետև ՀՔԾ` վերջիններիս պաշտոնական էլեկտրոնային հասցեներին: Սակայն, մինչ օրս վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում ՀՔԾ-ն ապօրինի կերպով խախտում է Արմեն Լամբարյանի իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպանական իրավունքը` ամեն կերպ խոչնդոտելով փաստաբանի, պաշտպանի ներգրավմանը, բերելով այլևայլ պատճառաբանություններ: Բացի այդ, լուրեր են շրջանառվում և բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվում այն մասին, որ Արմեն Լամբարյանը ենթարկվել է խոշտագումների: ՀՔԾ-ն, սակայն, ինձ, որպես փաստաբանի, ինչպես նաև Արմեն Լամբարյանի հարազատներին հնարավորություն չտալով հանդիպել նրա հետ, մեզ զրկում է ստուգելու հնարավորությունից՝ խոշտանգման մասին լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, սակայն ՀՔԾ այդ գործելաոճը հիմք է տալիս կասկածել, որ այդ լուրերն, այնուամենայնիվ, համապատասխանում են իրականությանը: ՀԳ. ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, ինչի նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Իրավաբանական օգնություն ստանալու անձի իրավունքն, ի դեպ, որևէ սահմանափակման ենթակա չէ: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Փաստաբանը պետք է ապահովվի իր վստահորդի հետ առանձին, անարգել, մեկուսի հաղորդակցվելու, խորհրդատվություն տրամադրելու հնարավորությամբ պետական մարմիններում և հիմնարկներում, տեղական ինքնակառավարման մարմիններում, այդ թվում` դատական մարմիններում: Պետական և դատական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու փաստաբանի` վստահորդի հետ առանձին, անարգել և մեկուսի հաղորդակցվելու իրավունքը»: Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները, Արմեն Լամբարյանին զրկելով իրավաբանական օգնություն ստանալու իրավունքն իրականացնելու հնարավորությունից, ինչպես նաև ինձ, որպես փաստաբանի, խոչընդոտելով իմ վստահորդին իրավաբանական օգնություն ցույց տալու հնարավորությունից, առերևույթ կատարում են արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, ուստի Հատուկ քննչական ծառայությանը առաջարկում եմ քննության առնել Հատուկ քննչական ծառայության համապատասխան աշխատակիցների արարքում հանցագործության փաստի առկայությունը: Փաստաբան` Ինեսսա Պետրոսյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am