Իրարանցում կա իրենց մեջ, բուրգը փլվում է. Նանոր Սեֆիլյան

Մեր հարցերին պատասխանել է «Նոր Հայաստան» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը. - Տիկին Սեֆիլյան, վերջերս հաշվեհամարներ էին բացվել՝ «Սասնա ծռեր» խմբի անդաների ընտանինքներին օժանդակելու համար: Հաշվի առնելով, որ համակարգողներից մեկը դուք էիք՝ կասե՞ք ինչ փուլում է այդ գործընթացը: - Ես հրաժարվել եմ, այլեւս համակարգողների մեջ չկամ: Որքանով որ տեղյակ եմ՝ առանձին հաշվեհամարներ չեն լինելու, միասնական ֆոնդ պետք է բացվի: «Սասնա ծռերի» կանայք կամ հարազատներն են զբաղվում: - Ինչ-որ խնդի՞ր էր առաջացել: - Տարբեր խնդիրներ եղան, ես այդ հարցում ուզում էի ներկայանալ որպես միջնորդ, ահագին բարեկամներ ունեի դրսում, որ ուզում էին իմ միջոցով օգնել, հետո տեսա, որ պիտի չհարգվի այդ ամենը, ասացի լավ, ես դուրս գամ, որ իրենց ընտանիքներից մարդիկ լինեն: Միայն գիտեմ, որ Կյուրեղյանները փակել են կամ արգելափակվել է նրանց հաշվեհամարը: - «Սասնա ծռեր» խմբի անդամների ընտանիքների հետ կապ պահո՞ւմ եք: Սոցիալական խնդիրներ ունե՞ն նրանք: - Կան մի քանի հոգի, որ անապահով են, մի քանի հոգու եմ ճանաչում: - Կա՞ն հետապնդումներ նրանց ընտանիքների նկատմամբ: - Ես գիտեմ, որ Վարուժանենց տուն էին գնացել, մյուսներին չգիտեմ: Հոգեպես պարզ է, որ բոլորն էլ վատ վիճակում են: - Ձեզ թույլ տալի՞ս են տեսակցել Սեֆիլյանի հետ: - Ոչ, արգելանք կա տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա: Փաստաբանի միջոցով ենք տեղեկանում՝ ինչպես է: Գիտենք, որ լավ է, դուխը շատ բարձր է: - Ի՞նչ է մտածում նա տեղի ունեցողի մասին: Ինչպիսի՞ հանգուցալուծում է տեսնում: - Չգիտեմ, էդպիսի հարցեր փաստաբանի միջոցով մենք չենք քննարկում: - Տեղյա՞կ եք՝ Ժիրայր Սեֆիլյան-Սերժ Սարգսյան հանդիպման հնարավորություն քննարկվո՞ւմ է: Հնարավո՞ր է տեղի ունենա: - Ես տեղյակ չեմ, ինչ-որ գրում են թերթերը, դա եմ իմանում, որովհետեւ կապ չկա Սեֆիլյանի հետ: - Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդություն էր իրականացնում «Սասնա ծռերի» եւ Սերժ Սարգսյանի բանակցություններում: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը Բալասանյանի միջնորդության վերաբերյալ: - Թող այս ամենը ավարտվի՝ տեսնենք ինչպես է ինքը փորձել հանգուցալուծել այս ամենը, կտեսնենք Բալասանյանի արածը: Սպասում եմ՝ տեսնեմ ինչ է դուրս գալու: - Իսկ դուք ի՞նչ եք սպասում տեսնել: -Ճիշտն ասած ոչ մի բան չեմ ակնկալում: Ոչ մի լավ վերաբերմունք չեմ ակնկալում էս իշխանություններից: Էս բոլոր ծեծերը, ջարդերը ցույց են տալիս, որ եթե մարդ բարի կամքի դրսեւորում ունենար, էդպես չէր վարվի այդ մարդկանց հետ, որ ընդհանրապես կապ էլ չունեն «Սասնա ծռերի» հետ: - Ցուցարարների՞ն նկատի ունեք: - Ցուցարարներին, «Սասնա ծռերի» ընտանիքներին: Դուք տեսաք, թե Վարուժանի կնոջ հետ ոնց էին վարվում ոստիկանները՝ այն դեպքում, երբ նա ոչինչ չէր անում, ուղղակի կանգնել էր: Հետո էլ խոսում են իրավաբանորեն, չգիտեմ ինչ... Ոստիկանության արածների մեջ իրավական ի՞նչ կա, ոչինչ: Օրենք խախտելով ամեն ինչ անում են: Եթե ոստիկանը օրենք չի հարգում, թող չակնկալի, որ ցուցարարը կարող է օրենք հարգել: - Ձեր նկատմամբ կա՞ հետապնդում, երեխաների անվտանգության հետ կապված խնդիր առաջանո՞ւմ է: - Ես առողջական խնդիրներ ունեմ, չեմ գնացել ցույցերին, դրա համար չեմ զգացել իմ նկատմամբ որեւէ հետապնդում: Ամեն դեպքում ուշադիր ենք երեխաների նկատմամբ: - «Սասնա ծռերի» գործունեությանը ինչպե՞ս եք վերաբերում: Հաջողվե՞ց ըստ ձեզ իրականացնել այն, ինչ նրանք ծրագրել էին, թե՞ սխալներ թույլ տրվեցին: - Ես կարող եմ մեկնաբանություն տալ, եթե իմանամ իրենք ինչ էին դրել իրենց մտքին, նպատակն ի՞նչ էր: Եթե իմանամ որն էր նպատակը, կիմանամ՝ հասե՞լ էին նպատակին, թե ոչ:   Շարունակությունն՝  armtimes.com-ում

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am