Իրանը վերսկսել է Եգիպտոսին նավթի մատակարարումները
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատժամիջոցների վերացումից հետո վերսկսել է Եգիպտոսին նավթի ու նավթամթերքի մատակարարումները։ Այդ մասին նշված է «Փարս» տնտեսական հատուկ գոտու մաքսային ծառայության զեկույցում։ Դրանում նշված չեն Եգիպտոսին մատակարարված նավթի ծավալի մասին տվյալներ։ Ավելի վաղ Իրանի պաշտոնատար անձինք ընդգծել են, որ Իրանը պատրաստ է Եգիպտոսի հետ վերսկսել էներգետիկ ոլորտում համագործակցությունը։
