Ո՞վ կփոխարինի Գեւորգ Կոստանյանին

«Հրապարակը» քիչ առաջ հայտնել էր, որ Գեւորգ Կոստանյանը հրաժարական է ներկայացրել: Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը ArmLur.am-ին հաստատեց մեր լուրը: Հարցին, թե որն է պատճառը, Մելքոնյանը պատասխանել է, որ Գևորգ Կոստանյանը առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարողանալու շարունակել աշխատանքը:  Իշխանական վերնախավում արդեն իսկ քննարկվում են հավանական փոխարինողների անունները: Այսպես, շրջանառվում են մի քանի անուններ: Հավանական թեկնածու է դիտարկվում նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը: Հրայր Ղուկասյանը Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին է, թոշակի գնալուց հետո հայրը աշխատել է Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական: Ինքը՝ Հրայր Ղուկասյանը, քրեական իրավունքի մասնագետ է, դոցենտ, մասնակցել է օրենսգրքերի մշակմանը: Աշխատել է որպես փաստաբան, նաեւ դասավանդել է ԵՊՀ-ում, նախագահի ռեֆերենտ է նշանակվել 2014թ փետրվարից: Նա նախագահի օգնական է նշանակվել Գեորգի Կուտոյանի ԱԱԾ պետ նշանակվելուց հետո: Այժմ փաստորեն հավակնում է գլխավոր դատախազի պաշտոնին: Մյուս հավանական թեկնածուն վերջերս Հրաչ Բադալյանի փոխարեն Կոստանյանի տեղակալ նշանակված Արթուր Դավթյանն է: Վերջինս Կոստանյանի մտերիմներից է, այդ է պատճառը, որ գլխավոր դատախազ դառնալուց հետո նրա առաջին հրամաններից մեկն Արթուր Դավթյանին Շենգավիթի դատախազի պաշտոնից հանելն ու քաղաքի դատախազ նշանակելն էր։ Նշենք, որ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազ է նշանակվել 2013թ 6 տարի ժամկետով: Նա 2004թ.-ից մինչ այժմ ՀՀ կառավարության լիազոր-ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Կոստանյանը նախկինում աշխատել է զինդատախազ, դատախազի տեղակալ, նախագահի օգնական: Աշխատել է նաեւ արդարադատության նախարարությունում` որպես նախարարի տեղակալ, խորհրդական:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am