Տարածքների զիջման մասին խոսելը պարտվողականություն է. Շավարշ Քոչարյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանըհայտարարեց. «Ղարաբաղյան կարգավորման հարցում չի կարող զիջում լինել, զիջման մասին խոսելը բացառվում է:Նախագահ Սերժ Սարգսյանը շատ հստակ ասել է` բացառվում են միակողմանի զիջումները, Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի լինելու: Անընդհատ խոսվում է այն մասին, թե հայկական կողմը պետք է տարածքներ զիջի, մի՞թե եղել է նման խոսակցություն: Այ եթե Ադրբեջանը հայտատարի, որ պատրաստ է վերադարձնել այն տարածքները, որը օկուպացրել է, որ ընդունել է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այդ ժամանակ այդ հարցերը տեղին կլինեն: Քանի դեռ այդ բոլորը չկան, ես կարծում եմ, խոսել այդ ուղղությամբ, ընդամենը պարտվողականություն է»: Օգոստոսի 10-ին Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո հնարավո՞ր է ղարաբաղյան հարցում նոր բեկում լինի հարցին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այս հարցում ամեն ինչ շատ հստակ է. «Կա երկու հարթություն. մի հարթությունում այն է, ինչ արձանագրվեց Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում: Այսինքն պետք է լինի վստահության որոշակի մթնոլորտ, իսկ դա, առաջին հերթին, նշանակում է՝ շփման գծում չպետք է լինեն սադրանքներ, կրակոցներ»: «Երկրորդ հարթությունը բուն բանակցային գործընթացն է, որը կարող է առաջ մղվել այն դեպքում, երբ նշյալ բոլոր հարցերը լուծում ստանան:Բանակցությունները գնում են, բայց Ադրբեջանը, բոլորին է հայտնի, բանակցային սեղանի շուրջ խոսացածը հետագայում բոլորովին այլ բաներ է ներկայացնում: Համենայնդեպս, արդեն քայլեր են կատարվում այդ բանակցությունները վիժեցնելու ուղղությամբ», - ասաց փոխարտգործնախարարը: Շավարշ Քոչարյանը դժվարացավ հստակ պատասխան տալ հարցին,թե  «Սասնա ծռերի» գործողությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ղարաբաղյան գործընթացում:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am