Պենտագոնը 300 մլն դոլարի չափով ռազմական օգնություն Պակիստանին չի տրամադրի
«РосБалт»-ը` հղում անելով Washington Post թերթին հայտնում է,որ ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է Պակիստանին 300 մլն դոլարի չափով ռազմական օգնություն ցուցաբերել, որպեսզի Իսլամաբադը պայքարի ահաբեկչական Հաքքային խմբավորման դեմ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը որոշել է կոնգրեսի առաջ ելույթով հանդես չգալ այն հայտարարությամբ, որ Պակիստանը ակտիվ պայքար է մղում «Հաքքային ցանցը» ահաբեկչական խմբավորման դեմ,հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներայացուցիչ Ադամ Սթամփը: Ըստ նրա՝ դա նշանակում է, որ երկրի իշխանությունները 300 մլն դոլարի չափով ռազմական ֆինանսավորում չի ստանա: «Հաքքային ցանցը» 2012-ին ԱՄՆ-ում ահաբեկչական խմբավորում է ճանաչվել՝ կապված ամերիկացի զինվորականների և կառավարական օբյեկտների վրա հարձակումների հետ:
