Սաուդյան Արաբիան կարող է փլուզել
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի կողմից իր իսկ բյուջետային պարտավորությունների ապահովման համար ԱՄՆ-ի արժեթղթերի հնարավոր վաճառքը կարող է ամերիկյան պարտքի շուկայում հանգեցնել լուրջ հետևանքների։ Միայն վերջին տարում Սաուդյան Արաբիան ձերբազատվել է 100 միլիարդ դոլարի արժութային պահուստից՝ փոխհատուցելու համար վերջին քառորդ դարում բյուջեի դեֆիցիտը։ Սաուդյան Արաբիան առաջին անգամ դիտարկում է թագավորության արժեքավոր բաներ և մասնավորապես Saudi Aramco պետական ընկերության վաճառքի մասին։ Ընդգծվում է, որ Սաուդյան Արաբիան շատ մեծ մասնաբաժին ունի աշխարհի խոշորագույն և առավել կարևոր պարտատոմսերի աշխարհում, և նա կարող է փլուզել ԱՄՆ պարտքային շուկան։
