Արզնիի ձորում ջրահեղձ է եղել եզդիների հոգևոր առաջնորդ շեյխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ը օգոստոսի 2-ին տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզի Արզնիի ձորում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, երբ Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ, 52-ամյա Ալյազ Իբրահիմանը Արզնի ձորում կնոջ ծնունդը նշելու ժամանակ լողանալու նպատակով ցատկել էր Հրազդան գետը, սակայն ջրահեղձ էր եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան ճանաչողները նշում էին, որ նա շրջապատում համարվում էր լավ ու բարի անձնավորություն և նա ընդունված էր որպես եզդիների հոգևոր առաջնորդ (շեյխ): Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 2-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արզնի ձորում՝ ԽՍՀՄ տարիներից գործող «Լեչկամիսիայի» հարակից Հրազդան գետում քաղաքացի է ջրահեղձ եղել: Օպերատիվորեն ժամանել էր Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Ջիվան Մխիթարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Քանի որ ջրահեղձ եղած քաղաքացուն փրկարարները չէին կարողացել դուրս բերել, անհրաժեշտություն էր եղել ջրասուզակի. դեպքի վայր էր ժամանել Սևանի ջրասուզակը, ով կարճ ժամանակում կարողացել էր դուրս բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին: Բյուրեղավանի ոստիկանները տեղում պարզել էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին Կոտայքի մարզի Կոտայք գյուղի բնակիչ, 52-ամյա Ալյազ Իբրահիմանն էր: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին ընտանիքի անդամների հետ նշելիս է եղել կնոջ ծնունդը և լողանալու նպատակով ցատկ էր կատարել դեպի գետը և չկարողանալով դուրս գալ՝ տեղի էր ունեցել ողբերգությունը:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am