Նիկոլը երկակի խաղ խաղաց, թե՞ իշխանությունն էլի սխալվեց

  ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում՝ Հայաստան-ԵՄ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստում ինչպես հայտնի է սուր քննադատական ելույթ է ունեցել Հայաստանի իշխանությունների դեմ:  Նա խոսել է Հայաստանի ընտրական համակարգի մասին, բողոքել է, որ մեզ մոտ ընտրությունները տեղի են ունենում ոչ թե իշխանություն ձևավորելու, այլ ձևավորված իշխանության վերարտադրությունն ապահովելու համար, անդրադարձել է ընդդիմախոսների հանդեպ կիրառվող հետապնդումներին ու բռնություններին և  բացատրել է, թե ի՞նչ է պետք անել իշխանափոխության դե յուրե գործիք հանդիսացող ընտրությունները նաև դե ֆակտո իշխանափոխության, ժողովրդավարության գործիք դարձնելու համար։ Փաշինյանը եզրափակիչ խոսքում ասել է.«Ես ասում եմ, որ մեր երկրում ցավոք, ժողովրդավարություն չկա, որովհետև ժողովրդավարությունը խաղաղ-ընտրական ճանապարհով իշխանության փոփոխության ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո հնարավարությունն է: Քանի դեռ հայաստանյան որևէ ընտրությունների պաշտոնական արդյունքներով ընդդիմությունը չի հաղթել, ժողովրդավարության մասին խոսելն ավելորդ է»:Ինչպես հայտնի է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում ներառված են  բրիտանացի պատգամավոր Ուոլթերի  «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և գրավյալ այլ տարածքներում»  և  Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչի  մեզ համար խիստ անցանկալի ու հակահայ զեկույցները: Հայտնի է նաեւ, որ ՀՀ իշխանությունները մեղմ ասած չեն հավատում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների եւ հատկապես նախագահ Հերմինե Նաղդալյանի արդարացումներն առ այն, որ նման անցանկալի զեկույցները հնարավոր եղավ ԵԽԽՎ նիստերի մեծ օրակարգ ընդունել բացառապես ադրբեջանական նավթադոլարների շնորհիվ եւ որ ադրբեջանցի պատվիրակները կաշառել են ԵԽԽՎ-ականներին: Այլապես  դիվանագաիտական ողջ արսենալը ոչ թե գործի կդնեին, այլեւ փողի դեմ փողով կպայքարեին՝ Եվրոպա առաքելով հսկայական խմբաքանակով, ասենք, հայկական կոնյակ: Արդեն երկու ամիս է եվրոպական կառույցների հետ աշխատանքներ են տարվում ոչ միայն դիվանագիտական կորպուսների եւ արտգործնախարարության միջոցով, այլ գործի է դրվել նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը: Հունվարի 8-ից այս նպատակով եվրոպական տարբեր մայրաքաղաքներ են մեկնել մի խումբ օրենսդիրներ՝ իրենց օտարերկրյա գործընկերներին համոզելու, որ դեմ քվեարկեն զեկույցներին։ Մերձբալթյան հանրապետություններում է գտնվում Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, որն այնտեղից մեկնեց Չեխիա, ապա հարազատ Հունաստան։ Նույն առաքելությամբ եվրոպական մայրաքաղաքներում եղան Աժ արտաքին հարցերի հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանն ու Հայաստան-ԵՄ համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը, որը նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ է, ինչպես նաեւ Հովհաննես Սահակյանը եւ այլք։ Իսկ Հայ դատի եվրոպական գրասենյակը ստորագրահավաք է նախաձեռնել ընդդեմ ԵԽԽՎ հակահայկական զեկույցների ։Ի դեպ, Նաղդալյանին կարծես մեկուսացրել են գործընթացներից եւ մամուլը կանխատեսում է նրա պաշտոնանկությունը, բայց տիկինն առաջին անգամը չէ, որ հայտնվում է նման տհաճ իրավիճակներում, բայց ասում են  Սերժ Սարգսյանին համոզելու մեծ ավեստին է տիրապետում: Ինչեւէ,   Հայաստան-ԵՄ  միջխորհրդարանական համագործակցության հայաստանյան հանձնաժողովի կազմն անգամ ուժեղացված ուղարկվեց Ստրասբուրգ, քանի որ այստեղ անելիքներ կային, որոնց արդյունքը կարող է շատ բան փոխել ԵԽԽՎ զեկույցների քեարկության ժամանակ:Այս հանձնաժողովում օրինակ ՀՀԿ-ական Մարգարիտա Եսայանն է, Վահրամ Բաղդասարյանը, Տաճատ Վարդապետյանը, մինչդեռ իշխանությունը որոշեց նիստին գործուղել ընդդիմադիր, բայց բանիմաց պատգամավորների՝Աղվան Վարդանյան,  Նիկոլ Փաշինյան, Վահե Էնֆիաջյան:  Էդմոն Մարուքյանին էլ ընդգրկեցին հիմնական կազմ, ով անգլերենին լավ է տիրապետում: Նպատակակետը միակն էր՝  այս հանձնաժողովի միջոցով ներազդել  գործընթաների վրա: Եվ կարծես թե հաջողեցին՝նիստից հետո  ընդունած հայտարարությունը  հստակ մեսիջ  է ԵԽ-ին, որ Եվրոպական միությունը չի ողջունում Միլիցա  Մարկովիչի և Բոբ Ոուլթերի  նախաձեռնությունները, կունենա՞ դա իր ներգործությունը ԵԽԽՎ քվեարկության վրա, թե՝ ոչ, պարզ կդառնա մի քանի օրից, բայց փաստ է, որ դա ոտքի հանեց նաեւ ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն իր հերթին կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) չձեռնարկել քայլեր, որոնք կբարդացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացը։ <<Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների համար միակ ընդունված ձեւաչափը: Մենք բարձր ենք գնահատում ԵԽԽՎ անդամների շահագրգռվածությունը, բայց կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են  խաթարել ԵԱՀԿ-ում Մինսկի խմբի մանդատը կամ բարդացնել ընթացող բանակցությունները», ասված է հաղորդագրության մեջ: Հիմա վերադառնալով Նիկոլ Փաշինյանի ստրասբուրգյան ելույթին: Մի՞թե իշխանությունների բացթողումն էր, որոնք չէին հաշվարկել, որ այսպիսի  վճռորոշ պահին իրենցից հեռու պահեին անցանկալի ելույթները,  զանազան պատճառաբանություններով կարող էին Ստրասբուրգ մեկնող պատվիրակության կազմից դուրս թողնել Նիկոլ Փաշինյանին՝ հստակ իմանալով նրա անկանխատեսելիությունը: Ստացվում է, որ մերոնք գնացել են, որպեսզի համոզեն եվրոպացիներին, որ Ղարաբաղում բռնություն չկա, մինչդեռ Փաշինյանն ինքը խոսում է Հայաստանում առկա բռնության մասին,մի երկրի, որի քաղաքականությունը մեծ հաշվով իր արտացոլումն է գտնում Ղարաբաղում, այս մասին գիտի ամբողջ աշխարհը: Այս ամենը հիեցնում է Զարուհի Փոստանջյանի՝ կազինոների մասին Սերժ Սարգսյանին ուղղված ստրասբուրգյան հարցը, որի մասին թեպետ բազմաթիվ վարկածներ ի հայտ եկան, բայց իրականությունը կրկին հայկական պատվիրակության անհաշվենկատ քաղաքականությունն էր: Հիմա մնում է ենթադրել, որ իշխանությունն անգամ իր սխալների վրա չի սովորում, կամ էլ Փաշինյանն իրականում կուլիսներում իրականացրել է իր գործուղման առաքելությունը, փորձել փրկել իշխանությանն իր սարքած խայտառակությունից, պարզապես ամբիոնում հավատարիմ է մնացել իր ոճին՝ պատրանք ստեղծելով, որ իրականում մեզ մոտ ժողովրդավարությունը ելել-թափում է, չէ՞ որ նա ընդդիմադիր դաշտի առաջամարտիկի հայտ է ներկայացրել: Անի Սահակյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am