Ամերիկահայերի օգնությամբ Հայաստանում կյանքեր են փրկում

«Մեկի համար, ով Սփյուռքում է ապրում, իր համար միշտ երազանք է, որ մի երկիր կա, որ քո մայրենի լեզուն է խոսում», – պատմում է աշխարհահռչակ Cleveland Clinic հիվանդանոցների ցանցի անեստեզիոլոգիայի վարչության պետի տեղակալ, բժիշկ եւ բարերար Րաֆֆի Ավիտսյանը: Նրանց օգնությունը փրկում է կյանքեր եւ օգնում վիրավորին հիվանդանոց հասցնել: Համաշխարհային բժշկության գլխավոր քաղաքներից մեկի՝ Միացյալ Նահանգների Քլիվլենդ քաղաքի հայ համայնքը Հայաստանի բժիշկներին օգնում է ձեռք բերել բժշկական սարքավորումներ եւ ամենակարեւորը՝ գիտելիքներ: Աշխարհահռչակ Cleveland Clinic հիվանդանոցների ցանցի անեստեզիոլոգիայի վարչության պետի տեղակալ Րաֆֆի Ավիտսյանի խոսքով, եթե նախկինում ուղարկում էին բժշկական սարքավորումներ, ապա Ղարաբաղում ապրիլյան պատերազմից հետո պարզ դարձավ, որ առաջին հերթին վերքերը բուժելու պիտույքների կարիք կա. «Վերքերը բուժելու նոր ձեւեր կան, որ ավելի են արագացնում վերքի կազդուրումը»: Օգնությունը Հայաստան է ուղարկվելու Նյու Յորքից: Բժիշկ Ավիտսյանի խոսքով, Քլեվլենդում աշխատող մեկ այլ հայ բժիշկ Սկայպով հայաստանցի գործընկերներին ներկայացրել է նաեւ վերքերը բուժելու պլաստիկ վիրաբուժության նորագույն մոտեցումները: Ինքը Րաֆֆի Ավիտսյանը դասախոսություններով բազմիցս է անձամբ այցելել Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ: Նրա աջակցությամբ նաեւ Հայաստանի բժիշկները հնարավորություն են ստանում ուսուցանել Cleveland Clinic ցանցի հիվանդանոցներում. «Ես եթե մի տեղ պիտի օգտակար լինեմ, ինչու հարազատներիս օգտակար չլինեմ»: Ամերիկահայ գործարար Սերոբ Դեմիրճյանը, ում պատկանող ընկերության օգնությամբ բժշկական սարքավորումները ԱՄՆ-ից Հայաստան են հասնում, նշում է, որ Հայաստանը կարիքն ունի յուրաքանչյուր հայի, որտեղ էլ նա գտնվի. «Ամենքս էլ կարեւոր ենք մեր ազգի համար. Մեկը՝ նյութական ձեւով, մեկը՝ աշխատանքի ձեւով, մեկ այլն իր տաղանդով՝ երգեցողությամբ, նվագով, ամեն ձեւով կարող ենք օգտակար լինել»: Ամերիկայի ձայն

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am