«Առավոտ». Ատելություն քարոզելը վտանգավոր է

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.   «Հիշում եմ՝ իմ տաղանդավոր ավագ գործընկերներից մեկը, որը, ցավոք, հիմա մեզ հետ չէ, թերթում գրել էր, որ ատում է Լևոն Տեր–Պետրոսյանին՝ մասնավորապես, այն պատճառով, որ իր թոռը ծնվել է օտարության մեջ։ «Ատում եմ» բառը նա գրել էր մի քանի անգամ և մեծատառերով։ Ուժեղ էմոցիաներ արտահայտելու տեղն այն ժամանակ թերթերն էին, քանի որ Ֆեյսբուք և ընդհանրապես համացանց այն ժամանակ չկար։ Չգիտեմ, ում ինչպես, բայց ինձ թե 20 տարի առաջ, թե հիմա թվում է, որ լրատվամիջոցը բուռն հրճվանք կամ բուռն ատելություն արտահայտելու տեղ չի, որ ամեն մեկի և ամեն ինչի մասին կարելի է ասել ամեն ինչ, բայց առանց փրփրելու, առանց լացակումած հուզականության, առանց այն երևույթի, որը կոչվում է ատելության խոսք։   Իհարկե, ամեն մեկն ինքն Է որոշում իր անելիքը, բայց ատելության քարոզելու մեջ ես հոգեպես անառողջ բան եմ տեսնում, նաև վտանգավոր՝ ի վերջո, բումերանգ Է։ Ատելությունից կուրացած քաղաքացիները չեն կարեկցում այդ երկու շաբաթների ընթացքում սպանված և վիրավոր ոստիկանների ընտանիքներին, ատելությունից կատաղած ոստիկանները մտնում են մարդկանց տները՝ քաղաքացիներից վրեժ են լուծում, նռնակներ են շպրտում մարդկանց վրա, սադիստաբար ծեծում են լրագրողներին։ Կողմերը կոչ են անում ատել «անարդարներին», բայց իրենց՝ «արդարների» «մանր անհարթություններին» ըմբռնումով մոտենալ։ Իսկ երբ հրաժարվում ես որևէ մեկին ատել, ուրեմն «համ մեխին ես խփում, համ նալին»։ Բայց մարդը ոչ մեխ Է, ոչ նալ, մարդը մարդ Է»,–գրում է թերթի խմբագիրը։   Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am