«ՀԺ». Ոստիկանները հոգեմետ դեղերից պատրաստված հաբեր են ընդունել

«Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ տեսանյութում պատկերված անձինք ընդունել են հոգեմետ դեղերից պատրաստված հաբեր: Մեր տեղեկություններով, դրանք պատրաստվել են ՀՀ ոստիկանության լաբորատորիայում, խիստ գաղտնի պայմաններում: Այդ հաբերը կապտագոն տեսակի ամֆետամիններ են, որոնց բաղադրությունը տարբեր է լինում (ըստ պանաջարկի): Ի՞նչ է ամֆետամինը   Ամֆետամին (ալֆա մեթիլֆենէթիլամինի կրճատված տարբերակն է), կենտրոնական նյարդային համակարգի խթանիչ, ֆենէթիլամինի դասի ածանցյալ, որը կիրառվում է ուշադրության դեֆիցիտի եւ գերակտիվության համախտանիշի և նարկոլեպսիայի բուժման նպատակով։ Ամֆետամինը սպեցիֆիկ քիմիական նյութ է: Երեւանում դեռեւս 2010 թվականին մի խումբ քաղաքացիների կողմից ապօրինի եղանակով փորձ է արվել ստանալ կապտագոն, որն իրավապահները բացահայտել են: Օրինակ՝ ոմն Հ. Համբարձումյանը 2010թ. մայիսին Ա. Մելիքյանից տեղեկանալով առանձնապես խոշոր շափի՝ 15 կգ «ամֆետամին» թմրամիջոցի գնորդի առկայության մասին, դրա վերաբերյալ տեղեկացրել Է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Տանձանոց 3 փողոցի թիվ 12 կիսակառույց տան հողամասում իրացնելու նպատակով «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու լաբորատորիա կառուցած Արմեն Բաղդասարյանին: Իրացնելու նպատակով նշված լաբորատորիայում առանձնապես խոշոր չափի «ամֆետամին» տեսակի թմրամիջոց պատրաստելու եւ դրա 1 կիլոգրամն Աղվան Վարդանյանին 1500 ԱՄՆ դոլարով վաճառելու շուրջ Ա. Մելիքյանի եւ Ա. Բաղդասարյանի հետ նախնական համաձայնությամբ, 2010թ. մայիսի 19-ին, գնորդ Ա. Վարդանյանին փոխանցելու համար, Երեւանի Նոյ թաղամասում Ա. Բաղդասարյանից ապօրինի ձեռք է բերել իրացվելիք թմրամիջոցի առանձնապես խոշոր չափի աղի նմուշը, որից հետո նույն օրը, Ա. Մելիքյանի եւ Ա. Վարդանյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, այն ապօրինի իրացրել Է վերջինիս: Սա փաստում է, որ նման հաբեր ստանալն առանձնապես բարդ բան չէ: Ի՞նչ ազդեցություն կարող է գործել մարդու վրա ամֆետամինը   Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամֆետամինը և մեթամֆետամինը լայնորեն կիրառվում էին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ճապոնիայի զինված ուժերի կողմից՝ որպես խթանիչ և ակտիվությունը բարձրացնող միջոցներ: Երբ հայտնի դարձան ամֆետամինի կախվածություն առաջացնելու հատկությունները, կառավարությունները սկսեցին խստորեն վերահսկել դրա վաճառքը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am