Մեզ կտեսնեք հրապարակներում, ամենատարբեր քաղաքներում՝ օգոստոսին. Րաֆֆի Հովհաննիսյան

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ  Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաեւ Սերժ Սարգսյանի վերջին ելույթում արտահայտված մտքի մասին, թե ազգային համաձայնության իշխանություն պիտի ձեւավորվի: «Ազգային համաձայնության գեղեցիկ առաջարկը թող սկսի կոնկրետ քայլերով՝ քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, ուժայինների հրաժարականով: Այդ ազգային համաձայնությունը պտտվում է այդ մարդու շուրջ, որը մեծագույն զավթիչն է»,- հայտարարեց Հովհաննիսյանը: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե չի՞ պատրաստվում ղեկավարել «Սասնա ծռերի» գործողությանը հաջորդած շարժումը: Հովհաննիսյանն ասաց, որ շարժումն առաջ տանելու համար առաջին հերթին պետք է քաղաքացիների լիազորված, ոգեղեն, չկոտրվող հրապարակ: «Հայկական մայդան ստեղծող քաղաքացիների պակասը կա»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը եւ հավելեց, որ «ժառանգությունը» նախորդ օրերին հրապարակներում ներկա է եղել Դավիթ Սանասարյանով, Հովսեփ Խուրշուդյանով, Արմեն Մարտիրոսյանով: ««Ժառանգությունը» պետք չուներ պարզելու իր դրոշը եւ ասելու, որ մենք ներկա ենք: Ես եւս ներկա էի, Արմենուհին եւս, Կարինը եւս, բայց մենք պետք չունեինք ոչ գովազդ անել, ոչ շոու, ոչ էլ մրցակցել ուրիշների հետ»,- ընդգծեց նա: Հարցին, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ուրիշները շոու են արել՝ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ իր խոսքը սխալ է ներկայացվում: Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ հարթակ չբարձրանալով իրենց կուսակցությունը հարգել է «Սասնա ծռերի» առաջարկը՝ հանձնախումբ ստեղծելու մասով, եւ անդամակցել այդ հանձնախմբին: «Դուք մեզ կտեսնեք հրապարակներում, ամենատարբեր քաղաքներում՝ օգոստոսին: Այս շաբաթվա ընթացքում կսկսենք քաղաքական եւ քաղաքացիական խորհրդակցությունների շարան տարբեր ուժերի հետ, որպեսզի կարողանանք ավելի ամբողջացնել մեր մոտեցումը, որովհետեւ հասկանում ենք, որ առանձին վերցրած այս հարցը լուծելի չէ»,- ընդգծեց նա: Ընդ որում, ըստ Հովհաննիսյանի, իրավիճակն այնքան սուր է, որ այս ուղղությամբ շարունակելու դեպքում Հայաստանը կդառնա խեղկատակ պետություն: Ավելին՝ «Ժառանգության» առաջնորդը վստահ է, որ եթե մենք հասանք հաջորդ տարվա ապրիլին, մայիսին (նկատի ունի հերթական խորհրդարանական ընտրություններ), ապա ծնվելու են նոր «Սասնա ծռեր», «Խարբերդի ծռեր», «Գառնու ծռեր», «Արաբկիրի ծռեր», որովհետեւ մեր ժողովրդի կոկորդին է հասել: Խոսելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթում արտահայտված այն մտքի մասին, որ Հայաստանը Հալեպ չէ, Բեյրութ չէ, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ Սարգսյանը խորամանկ ճառ է գրել, բայց պետք է գիտակցի, որ իր ղեկավարման օրոք Հայաստանը դարձել է ավելի խոցելի, վտանգավոր, գուբերնիա, քան նույն Բեյրութն ու Լիբանանը: «Մենք շատ ավելի վատ վիճակի մեջ ենք: Աստված չտա Հալեպի ավերակը տեսնենք, բայց այդ ավերակը մեր հոգու, մեր ընտանիքի, մեր արտագաղթի մեջ է, մեր կիսված, խեղված ճակատագրի մեջ է»,- վստահեցրեց նա: Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու վերաբերյալ հարցին ի պատասխան Հովհաննիսյանը նկատեց, որ այդ հարցը սեղանի վրա է, բայց ամեն ինչ հերթով պետք է արվի:  

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am