Բաց նամակ՝ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բաց նամակ է հղել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, որում, մասնավորապես, ասված է: «Սույնով դիմում ենք Ձեզ՝ մեր մտահոգությունները հայտնելով 2016 թվականի հուլիսի 29-ից 30-ը ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված պայթուցիկ նյութերի և այլ միջոցների արդյունքում տուժած քաղաքացիների ախտորոշման և բուժօգնության առնչությամբ: 2016 թվականի օգոստոսի 1-ից 3-ը ընկած ժամանակահատվածում տարբեր բժշկական կենտրոններում հանդիպել ենք դեռևս բուժում ստացող տուժած քաղաքացիների, որոնց առնչությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր մտահոգությունները և ակնկալում ենք դրանց հրատապ լուծումները: Առաջին: Վնասվածնքներ ստացած քաղաքացիների վնասվածքների արձանագրում և ախտորոշում: Մինչ օրս տուժած քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները չեն տեղեկացվել վնասվածքների վերաբերյալ և նրանց համապատասխան ախտորոշում չի ներկայացվել: Այս հանգամանքը խսիտ կարևոր է նախաքննության մարմնի կողմից իրականցվող քննության ընթացքում յուրաքանչյուրի ստացած վնասների պատճառների գնահատման և համարժեք պատասխանատվության առաջադրման համար: Խնդրում ենք հետևողականություն դրսևորել և ապահովել պատշաճ վերահսկողություն, որպեսզի տուժած քաղաքացիների վնասվածքները, ըստ ծանրության և լրջության հստակ և ճշգրիտ արձանագրվեն, ախտորոշվեն և դրանք տրամադրվեն քաղաքացիներին: Երկրորդ: Բուժման ծախսեր Դեռևս բուժում ստացող քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները անհանգստացած և մտահոգված են, քանի որ հստակ տեղեկություն չունեն, այն մասին, թե ով է հոգալու բուժման ծախսերը: Այս առնչությամբ խնդրում ենք ապահովել, որպեսզի ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած բոլոր քաղաքացիները ստանան անվճար բժշկական օգնություն: Այդ մասին խնդրում ենք հայտարարել բուժում ստացող քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին: Երրորդ: Հոգեբանական աջակցություն Ոստիկանության գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիների մոտ առկա է վախի և տագնապի զգացողություն: Այս մասին հայտարարել են նաև մասնագիտացված բուժօգնություն տրամադրող բժիշկները: Ուստի դիմում ենք ձեզ խնդրելով տուժած քաղաքացիների համար ապահովելու հոգեբանական մասնագիտացված օգնություն՝ վախի, տագնապի և այլ բարդույթների վերացման համար: Կանխավ շնորհակալություն, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյան»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am